-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրը համեմատականներ է անցկացրել «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Լիոնել Մեսիի և ներկայիս ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուի միջև, նաև պատասխանել այն հարցին՝ նրանցից ո՞ւմ կընտրեր որպես իր թիմի ավագ:
«Երկուսն էլ տիրապետում են յուրահատուկ առաջատարի որակների: Մեսին դա ցուցադրում է ժեստերի միջոցով, թեև շատերը նրան չեն հասկանում: Նա նպատակամղված է հաղթել հանդիպումներում, գոլեր խփել: Ռոնալդուն ավելի արտահայտիչ է՝ ժեստերով, խոսքերով: Կրիշտիանուն լավ է լեզու գտնում բոլորի հետ: Հնարավոր է և չգնամ նրա տուն, բայց մենք լավ հարաբերություններ ունենք:
Ո՞ւմ կընտրեի որպես ավագ․ բարդ հարց է: Երկուսն էլ յուրաքանչյուր խաղում կարող են 5-ական գոլ խփել: Երկուսն էլ շատ վառ արտահայտված առաջատարներ են, բայց նախապատվությունը կտամ Կրիշտիանու Ռոնալդուին, որի հետ հանդես ենք գալիս նույն թիմում»,- Արտուրի խոսքերը մեջբերում է A Bola-ն:
Արտուր. «Ռոնալդուի հետ ավելի հեշտ է շփվել, քան՝ Մեսիի»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո