Արտուրը վերադարձել է Բարսելոնա ու հանդիպել Աբիդալի հետ - VNews
Բաժիններ

Արտուրը վերադարձել է Բարսելոնա ու հանդիպել Աբիդալի հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրը, որը մրցաշրջանի ավարտին միանալու է «Յուվենտուսին», վերադարձել է կատալոնական ակումբ։

Ֆուտբոլիստը չէր միացել թիմին 6-օրյա արձակուրդից հետո ու բաց թողել ոչ միայն մի քանի մարզում, այլև Չեմպիոնների լիգայի «Նապոլիի» դեմ խաղը։

Ֆուտբոլիստի վարքագիծը անհետևանք չի մնալու. ակումբը կարգապահական գործ է հարուցել նրա դեմ։ Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը չի միանա թիմակիցներին, քանի դեռ հարցը լուծում չի ստացել։ Այս որոշումը կայացվել է բրազիլացու ու սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի միջև հանդիպման ժամանակ։ Ֆուտբոլիստը իր վարքը բացատրել է նրանով, որ ամեն դեպքում նա այլևս չէր խաղալու Կիկե Սետյենի գլխավորությամբ։

Հանդիպման ավարտից հետո Աբիդալը վերջնական որոշում կայացնելուց առաջ խորհրդակցել է գլխավոր մարզչի հետ։

Առաջիկա օրերին ֆուտբոլիստի փաստաբանը կհանդիպի ակումբի ներկայացուցիչների հետ՝ խնդիրը հարթելու համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմա» – «Յուվենտուս». Թիմերի հայտացուցակները

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

Որ դեպքում «Բարսելոնան» կդիտարկի Զինչենկոյին հրավիրելու տարբերակը

YouGov․ Ով է աշխարհում ամենամեծ հիացմունք վայելող մարզիկը

«Ռոմայի» գլխավոր մարզիչը բացահայտել է թիմի մեկնարկային կազմը «Յուվեի» դեմ խաղում

Ֆաբրեգասը կրակի վրա յուղ է լցնում. «Ակնհայտ էր, որ «Բարսելոնայում» սա մի օր տեղի էր ունենալու»

Մինչև հոկտեմբերի 5 «Բարսելոնան» նոր հարձակվող կունենա

«Թույլ մի՛ տուր 2, 3 կամ 4 մարդու վարկաբեկել քեզ պես հսկային»․ Սուարեսը պատասխանել է Մեսիին

Էմերի․ «Նա եղել և մնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

Զինչենկոն՝ վարձավճարով իսպանական գրանդ ակումբ տեղափոխվելու ճանապարհին

Մորատա. «Մանկությանս երազանքը «Ատլետիկոյում» խաղալն էր, բայց հետո սկսեցի երազել «Յուվե» վերադարձի մասին»

Դանի Ալվեսը նույնպես արձագանքեց. «Նրանք չգիտեն, թե ինչ է հարգանքը»

Թվեք Լուիս Սուարեսի խփած բոլոր գոլերը Բարսելոնայի կազմում. VNews-ի Quiz-ը

Մեսիի հրաժեշտը Սուարեսին. «Քեզ պետք է ավելի լավ հրաժեշտ տային, բայց ինձ այլևս ոչինչ չի զարմացնում»

Սերժինո Դեստը արձագանքել է «Բավարիայի» հերթական չեմպիոնությանը

Ռոնալդ Կումանն սկսել է անհանգստանալ