-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Կիևում ավարտվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, որի գլխավոր մենամարտում Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Արտյոմ Դալաքյանը թաիլանդցի Սարավուտ Տավորնհամի հետ մենամարտում պաշտպանել է թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Մենամարտի ամբողջ ընթացքն անցել է Դալաքյանի առավելությամբ, իսկ 10-րդ ռաունդում Արտյոմը տեխնիկական նոկաուտի է ենթարկել մրցակցին:
Ավելացնենք, որ Արտյոմ Դալաքյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 10-ին Բաքվում: Ղարաբաղյան հակամարտության ժամանակ՝ 1991 թվականին, ընտանիքի հետ մեկնել է Դնեպրոպետրովսկ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտով սկսել է զբաղվել 13 տարեկանից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո