-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Տոմն» իր թվիթերյան էջում հայտարարել է «Նոայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: 25-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև այս մրցաշրջանի ավարտ:
🆕 Сегодня состав «Томи» пополнил 25-летний полузащитник Артем Симонян. Последним клубом Артема был армянский «Ноа», за который он выступал в первой половине этого сезона (10 матчей, 3 гола, 2 голевые передачи). Контракт с новичком рассчитан до конца сезона. pic.twitter.com/WnZggVp4MS
— ФК «Томь» Томск (@fctomtomsk) January 17, 2021
Սիմոնյանը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է, բայց ակումբի առաջին թիմում հանդես չի եկել: Ավելի վաղ խաղացել է շվեյցարական «Ցյուրիխում», «Լե Մոնում», հայկական «Ալաշկերտում», «Արարատում» և «Փյունիկում»: Կիսապաշտպանը «Նոա» էր տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ և VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աշնանային հատվածում անցկացրած 10 խաղում դարձել 3 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստը 10 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականում, Ազգերի լիգայի վերջին շրջափուլի ընթացքում հրավեր չի ստացել երկրի գլխավոր թիմից:
«Տոմի» գլխավոր մարզիչը «Զենիթի» նախկին հարձակվող Ալեքսանդր Կերժակովն է: Սիմոնյանը վերջինիս հետ 2015/16թթ․ մրցաշրջանում խաղացել է «Ցյուրիխում»՝ դառնալով Շվեյցարիայի գավաթակիր:
«Տոմը» հանդես է գալիս Ռուսաստանի հեղինակությամբ երկրորդ՝ Ազգային լիգայի առաջնությունում և 26 խաղից հետո վաստակած 17 միավորով այս պահին զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը:
Հայաստանի փոխչեմպիոն «Նոայից» ավելի վաղ հեռացել էին հարձակողական ոճի կիսապաշտպաններ Դանու Սպատարուն և Պավել Դեոբալդը: VNews․am-ին հայտնի էր դարձել, որ ակումբը լքելու է նաև հարձակվող Մաքսիմ Մայրովիչը: Վերջինս մոտ է Ռուսաստանի Ազգային լիգան ներկայացնող մեկ այլ թիմ՝ «Ակրոն» տեղափոխվելուն:
Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո