fbpx

Աշխարհի առաջնություն. Հավասարակշռությունը խախտել ոչ մի կերպ չի հաջողվում

Լոնդոնում կայացավ շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի 10-րդ տուրի հանդիպումը, որում սպիտակներով խաղում էր Ֆաբիանո Կարուանան:

Ինչպես նախորդ բոլոր պարտիաներում, այս անգամ էլ մրցակիցներին չհաջողվեց միմյանց նկատմամբ առավելության հասնել: Ուստի Կառլսենն ու Կարուանան երկարատև պայքարից հետո ստիպված էին արդեն 10-րդ անգամ անընդմեջ հաշտություն կնքել: Պարտիան ավարտվեց 53-րդ քայլին: Մրցախաղի հաշիվը դարձավ 5-5:

Ի դեպ, նախորդ տուրում 9-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցելով, Կառլսենն ու Կարուանան աշխարհի առաջնությունների պատմության մեջ յուրօրինակ ռեկորդ էին սահմանել: Մինչ այդ, 1995թ. կայացած աշխարհի առաջնության մրցախաղում Գարի Կասպարովն ու Վիշվանաթան Անանդը մեկնարկային 8 պարտիաներում էլ հաշտություն էին կնքել:

Այսօր մրցախաղի մասնակիցները հերթական անգամ կօգտվեն հանգստանալու հնարավորությունից, իսկ նոյեմբերի 24-ին կանցկացնեն 11-րդ տուրի հանդիպումը, որում սպիտակներով կխաղա Մագնուս Կառլսենը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


London Chess Classic. Արոնյանն ու Կարուանան կրկին ոչ-ոքի խաղացին

Աշխարհի առաջնություն. Մագնուս Կառլսենը պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Աշխարհի առաջնություն. Մրցախաղում վերջապես առաջին հաղթանակը գրանցվեց

Աշխարհի առաջնություն. 11-րդ ոչ-ոքին՝ Կառլսեն – Կարուանա մրցախաղում

Աշխարհի առաջնություն. Կառլսենն ու Կարուանան 9-րդ անգամ հաշտություն կնքեցին

Աշխարհի առաջնություն. Կառլսենն ու Կարուանան 8-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեցին

Աշխարհի առաջնություն. Հավասարակշռությունը խախտել կրկին չհաջողվեց

Աշխարհի առաջնություն. Մրցախաղը հատեց «հասարակածը»

Тata Steel Chess India. Արոնյանը 3-րդն է կայծակնային շախմատի մրցաշարում

Աշխարհի առաջնություն. Կառլսենն ու Կարուանան 4-րդ անգամ հաշտություն կնքեցին

Тata Steel Chess India. Կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանն ընթանում է 3-րդ տեղում

Աշխարհի առաջնություն. 3-րդ անընդմեջ ոչ-ոքին Կառլսեն-Կարուանա մրցախաղում

Աշխարհի առաջնություն. Մեկնարկում՝ ոչ-ոքի

Тata Steel Chess India. Արոնյանը մեկնարկից գլխավորեց աղյուսակը

Արոնյանը կվիճարկի Тata Steel Chess India մրցաշարի մրցանակները

Արոնյանն ու Մելքումյանը կմասնակցեն Դուգլասի մրցաշարին