fbpx
Բաժիններ

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը բավարարվեց 4-րդ տեղով

Ռոդոսում այսօր ավարտվեց շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը: Ցավոք, Հայաստանի հավաքականին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Դրա համար մեր շախմատիստներին իտալացիների հետ 9-րդ տուրի մրցախաղում անպայման հաղթանակ էր անհրաժեշտ: Սակայն գրանցվեց ոչ-ոքի:

Հայաստանի հավաքականին միակ հաղթանակը պարգևեց Արտաշես Մինասյանը՝ պարտության մատնելով Կառլոս Գարսիային: Ցավոք, առաջին խաղատախտակի վրա Ռաֆայել Վահանյանը պարտվեց Միկելե Գոդենային: Մյուս երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Կարեն Մովսիսյանն ու Արշակ Պետրոսյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Ֆաբրիցիո Բելիայի և Բրունո Ֆաբիոյի հետ:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը 9 մրցախաղերում վաստակած 12 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Մեր ընտրանին տոնեց 5 հաղթանակ, 2 հանդիպում ավարտեց ոչ-ոքի, կրեց 2 պարտություն, բոլոր պարտիաներում վաստակեց 25,5 միավոր: Հիշեցնենք, որ նախորդ երկու առաջնություններում Հայաստանի հավաքականը դարձել էր արծաթե մեդալակիր:

Հավաքականի անդամներից բոլորից հաջողն Արտաշես Մինասյանի ելույթն էր, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Ի դեպ, նրա արդյունքը լավագույնն էր նաև մրցաշարի բոլոր մասնակիցների մեջ: Կարեն Մովսիսյանը 9 հանդիպումներում իր թիմին 6,5 միավոր պարգևեց: 5-ական միավոր վաստակեցին Արշակ Պետրոսյանը (7 հնարավորից) և Ռաֆայել Վահանյանը (9): Նորայր Քալանթարյանն անցկացրած 2 պարտիաներում էլ հաղթեց:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ԱՄՆ-ի հավաքականը, որը վերջին տուրում 3-1 հաշվով հաղթելով արգենտինացիներին, 17 միավորով զբաղեցրեց 1-ին հորիզոնականը: 14 միավորով 2-րդ տեղը զբաղեցրին իտալացիները:

Բրոնզե մեդալները բաժին հասան Իսրայելի հավաքականին, որը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Իսլանդիայի առաջին հավաքականին ու վաստակեց 12 միավոր: Իսրայելի հավաքականը մեր ընտրանուն գերազանցեց բոլոր պարտիաներում վաստակած միավորների ընդհանուր քանակով (26):

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայկական շախմատի լեգենդը՝ Լեգենդների մրցաշարի հաղթող

Ռաֆայել Վահանյանն ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքը

Ռաֆայել Վահանյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Ռաֆայել Վահանյանը պահպանեց առաջատարի դիրքը

Ռաֆայել Վահանյանը Լեգենդների մրցաշարի առաջատարներից մեկն է

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հովիկ Հայրապետյանն ու Վլադիմիր Օնիշչուկը պահպանեցին առաջատարի դիրքը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Առաջատարների շարքերը նոսրանում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Գրոսմայստերներից 9-ն առաջատարների խմբում են

Մեկնարկում է Կարեն Ասրյանի 12-րդ հուշամրցաշարը

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը մեդալների հավակնորդների թվում է

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց անգլիացիների հետ

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը պարտվեց ու զիջեց առաջատարի դիրքը

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը շարունակեց հաղթարշավը

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի գերազանց մեկնարկը