fbpx

Աշխարհի առաջնություն. 11-րդ ոչ-ոքին՝ Կառլսեն – Կարուանա մրցախաղում

Մեկօրյա դադարից հետո Լոնդոնում այսօր կայացավ շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի նախավերջին՝ 11-րդ տուրի հանդիպումը, որում սպիտակներով խաղում էր Մագնուս Կառլսենը:

Այս անգամ Կառլսենն ու Կարուանան շատ արագ էին խաղում և արդեն 26-րդ քայլին յուրաքանչյուրի «զինանոցում» մնացել էր մեկ փիղ և 6 զինվոր: Եվս մի քանի քայլ կատարելուց հետո Կառլսենին հաջողվեց մեկ զինվորի առավելություն ստանալ: Բայց դա բավարար չէր հաղթելու համար, ուստի 55–րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին: Այսպիսով, մրցախաղի հաշիվը դարձավ 5,5-5,5:

Վաղը մրցախաղի մասնակիցները հերթական անգամ կօգտվեն հանգստանալու հնարավորությունից, իսկ նոյեմբերի 26-ին կանցկացնեն դասական շախմատի վերջին՝ 12-րդ պարտիան, որում սպիտակներով կխաղա Ֆաբիանո Կարուանան:

Եթե այդ պարտիան էլ ոչ-ոքի ավարտվի, ապա հաղթողին որոշելու համար նոյեմբերի 28-ին մրցակիցները լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն: Սկզբում նրանք իրենց հարաբերությունները կպարզեն արագ շախմատի 4 պարտիաներում: Եթե հաշիվը կրկին հավասար լինի, ապա աշխարհի չեմպիոնը կորոշվի կայծակնային մրցախաղում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Աշխարհի առաջնություն. Մագնուս Կառլսենը պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Աշխարհի առաջնություն. Մրցախաղում վերջապես առաջին հաղթանակը գրանցվեց

Աշխարհի առաջնություն. Հավասարակշռությունը խախտել ոչ մի կերպ չի հաջողվում

Աշխարհի առաջնություն. Կառլսենն ու Կարուանան 9-րդ անգամ հաշտություն կնքեցին

Աշխարհի առաջնություն. Կառլսենն ու Կարուանան 8-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեցին

Աշխարհի առաջնություն. Հավասարակշռությունը խախտել կրկին չհաջողվեց

Աշխարհի առաջնություն. Մրցախաղը հատեց «հասարակածը»

Աշխարհի առաջնություն. Կառլսենն ու Կարուանան 4-րդ անգամ հաշտություն կնքեցին

Աշխարհի առաջնություն. 3-րդ անընդմեջ ոչ-ոքին Կառլսեն-Կարուանա մրցախաղում

Աշխարհի առաջնություն. Մեկնարկում՝ ոչ-ոքի

Մագնուս Կառլսենն ընդդեմ Արթուր Աբրահամի․ Նրանք շախմատ են խաղացել (տեսանյութ)

Grand Chess Tour. Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը

Grand Chess Tour. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

Grand Chess Tour. Արոնյանը եզրափակեց լավագույն հնգյակը

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին

Կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանը զբաղեցրեց նախավերջին տեղը