-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում հայ շախմատիստներից հատկապես հաջող է խաղում Արամ Հակոբյանը:
6-րդ տուրում նա 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով հնդիկ Ինիյանի նկատմամբ: Այդ հաղթանակի շնորհիվ Հակոբյանը վաստակեց 5 միավոր և ուկրաինացի Եվգենի Շտեմբուլյակի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Առայժմ անպարտելի է նաև Շանթ Սարգսյանը, որը 4-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց՝ հաշտություն կնքելով հնդիկ Սրիհարի Կաումանդուրի հետ: Սարգսյանն ունի 4 միավոր:
Մրցաշարում առաջին պարտությունը կրեց Արթուր Դավթյանը, որի մրցակիցը հնդիկ Չիթամբարամ Արավինդն էր: Արթուրն ունի 3 միավոր:
Աղջիկների մրցաշարում Մարիամ Ավետիսյանը պարտվեց ռուսաստանցի Եկատերինա Դյակոնովային: Մարիամն ունի 3 միավոր:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո