Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մեկօրյա հանգստից հետո Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 7-րդ տուրի հանդիպումները:
Ուշադրության կենտրոնում երկու առաջատարների՝ Արամ Հակոբյանի և ուկրաինացի Եվգենի Շտեմբուլյակի մրցախաղն էր: Ցավոք, Արամը զիջեց մրցակցին՝ կրելով մրցաշարում առաջին պարտությունը: Արամը 5 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական, իսկ աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
5 միավոր ունի նաև Շանթ Սարգսյանը, որը 4 անընդմեջ ոչ-ոքիներից հետո հաղթեց հնդիկ Շեթե Ջայկումարին: Շանթն ընթանում է 7-րդ տեղում:
Արթուր Դավթյանը հաշտություն կնքեց Եվգենի Ֆլորիանի հետ: Նա վաստակել է 3,5 միավոր:
Աղջիկների մրցաշարում Մարիամ Ավետիսյանը հաղթեց չեխ Անելկա Վիկովային ու վաստակեց 4 միավոր: Մարիամը 2 միավորով է հետ մնում երկու առաջատարներից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո