Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը - VNews
Բաժիններ

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը

Բուխարեստում ընթացող վետերանների շախմատի աշխարհի առաջնության 2-րդ տուրը հաղթական էր հայ շախմատիստների համար:

50-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող 3 հայ շախմատիստներն էլ պարտության մատնեցին իրենց մրցակիցներին: Կարեն Մովսիսյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով Վասիլի Ստեցի նկատմամբ:

Առաջին հաղթանակը տոնեց Արտաշես Մինասյանը, որի մրցակիցը Մոիսեյ Օկտավիան-Միրելն էր: Հաղթանակի քաղցրությունն առաջին անգամ վայելեց նաև մեկնարկում պարտված Վլադիմիր Պողոսյանը, որը խաղում էր Ռուդոլֆ Ռինգի հետ:

Կարեն Մովսիսյանը 2 միավորով 50-ից բարձր տարիքային խմբի 20 առաջատարների թվում է: Արտաշես Մինասյանը 1,5 միավոր է վաստակել, Վլադիմիր Պողոսյանի հաշվին 1 միավոր է գրանցված:

65-ից բարձր տարիքային խմբում էլ Ռաֆայել Վահանյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով Հերբերտ Աբրեու Կարվալյուի նկատմամբ: Վահանյանը 2 միավորով 28 առաջատարներից մեկն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռաֆայել Վահանյանը՝ վետերանների շախմատի աշխարհի չեմպիոն

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը մեդալների հավակնորդների թվում են:

Աշխարհի առաջնություն. Վահանյանը մրցանակակիր դառնալու լավ հնարավորություն ունի

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մինասյանն առաջատարներին հետապնդողների թվում են

Աշխարհի առաջնություն. Վահանյանն առաջին պարտությունը կրեց

Աշխարհի առաջնություն. Վահանյանը կես միավոր է զիջում 2 առաջատարներին

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը կես միավոր են զիջում առաջատարներին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստներից երեքն անհաջողության մատնվեցին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստները շարունակեցին հաղթարշավը

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը հաղթանակով մեկնարկեցին

Լևոն Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Հայկական շախմատի լեգենդը՝ Լեգենդների մրցաշարի հաղթող

Ռաֆայել Վահանյանն ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքը

Ռաֆայել Վահանյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը