Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստներից երեքն անհաջողության մատնվեցին - VNews
Բաժիններ

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստներից երեքն անհաջողության մատնվեցին

Բուխարեստում ընթացող վետերանների շախմատի աշխարհի առաջնության հաղթական երկու տուրերից հետո 4-րդ տուրն անհաջող էր հայ շախմատիստների համար:

Հայաստանի 4 ներկայացուցիչներից միայն Ռաֆայել Վահանյանին հաջողվեց կես միավոր վաստակել՝ հաշտություն կնքելով Ֆրանսիան ներկայացնող Կամրան Շիրազիի հետ:

65-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող Ռաֆայել Վահանյանը զիջեց առաջատարի դիրքը՝ 3,5 միավորով նահանջելով 5–րդ հորիզոնական:

50-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող 3 հայ շախմատիստներն էլ պարտվեցին: Կարեն Մովսիսյանն ու Արտաշես Մինասյանն առաջին պարտությունները կրեցին՝ զիջելով համապատասխանաբար Վլադիսլավ Նևեդնիչիին և Անջելո Յունգին: Վլադիմիր Պողոսյանն էլ պարտվեց Վիկտոր Պլոտկինին:

Կարեն Մովսիսյանը ևս զիջեց առաջատարի դիրքը՝ 3,5 միավորով նահանջելով 14–րդ հորիզոնական: Արտաշես Մինասյանը 2,5 միավոր է վաստակել, Վլադիմիր Պողոսյանի հաշվին 2 միավոր է գրանցված:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռաֆայել Վահանյանը՝ վետերանների շախմատի աշխարհի չեմպիոն

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը մեդալների հավակնորդների թվում են:

Աշխարհի առաջնություն. Վահանյանը մրցանակակիր դառնալու լավ հնարավորություն ունի

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մինասյանն առաջատարներին հետապնդողների թվում են

Աշխարհի առաջնություն. Վահանյանն առաջին պարտությունը կրեց

Աշխարհի առաջնություն. Վահանյանը կես միավոր է զիջում 2 առաջատարներին

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը կես միավոր են զիջում առաջատարներին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստները շարունակեցին հաղթարշավը

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը հաղթանակով մեկնարկեցին

Լևոն Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Հայկական շախմատի լեգենդը՝ Լեգենդների մրցաշարի հաղթող

Ռաֆայել Վահանյանն ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքը

Ռաֆայել Վահանյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը