Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստները շարունակեցին հաղթարշավը - VNews
Բաժիններ

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստները շարունակեցին հաղթարշավը

Բուխարեստում ընթացող վետերանների շախմատի աշխարհի առաջնության 3-րդ տուրն էլ հաղթական էր հայ շախմատիստների համար: Հայաստանի 4 ներկայացուցիչներն էլ շարունակեցին հաղթարշավը:

50-ից բարձր տարիքային խմբում Կարեն Մովսիսյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով Էնդրյու Լյուիսի նկատմամբ: Մովսիսյանը 3 միավորով 7 առաջատարներից մեկն է:

2-րդ հաղթանակը տոնեց Արտաշես Մինասյանը, որի մրցակիցը Մայքլ Էռնստն էր: Մինասյանը 2,5 միավորով առաջատարներին հետապնդող շախմատիստների թվում է: Հաղթանակի քաղցրությունը երկրորդ անգամ վայելեց նաև Վլադիմիր Պողոսյանը, որը խաղում էր Եվգենի Լագունովի հետ: Պողոսյանի հաշվին 2 միավոր է գրանցված:

65-ից բարձր տարիքային խմբում էլ Ռաֆայել Վահանյանը շարունակեց հաղթարշավը՝ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը: Նրա մրցակիցըՎոլֆրամ Հեյնինգն էր: Վահանյանը 3 միավորով 10 առաջատարներից մեկն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մինասյանն առաջատարներին հետապնդողների թվում են

Աշխարհի առաջնություն. Վահանյանն առաջին պարտությունը կրեց

Աշխարհի առաջնություն. Վահանյանը կես միավոր է զիջում 2 առաջատարներին

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը կես միավոր են զիջում առաջատարներին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստներից երեքն անհաջողության մատնվեցին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը հաղթանակով մեկնարկեցին

Լևոն Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը բավարարվեց 4-րդ տեղով

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը մեդալների հավակնորդների թվում է

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց անգլիացիների հետ

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը՝ աշխարհի չեմպիոն

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի վետերանների առաջնություն. Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց