fbpx

Աշխարհի առաջնություն. Մագնուս Կառլսենը պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը՝ Լոնդոնում կայացած շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի արագ շախմատի մրցաշարում 3-0 հաշվով պարտության մատնելով Ֆաբիանո Կարուանային:

Հիշեցնենք, որ մրցակիցների միջև կայացած դասական շախմատի բոլոր 12 պարտիաներն էլ ավարտվել էին ոչ-ոքի: Մրցակարգի համաձայն հաղթողին որոշելու համար Կառլսենն ու Կարուանան այսօր 4 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցախաղ անցկացրին:

Արագ շախմատի մրցախաղում աշխարհի չեմպիոնին վերջապես հաջողվեց իր գերազանցությունը դրսևորել մրցակցի նկատմամբ: Շահելով առաջին 3 պարտիաները, Կառլսենը վճռեց մրցակցության ելքը՝ մրցախաղը շահելով ընդհանուր 9-6 հաշվով:

Մագնուս Կառլսենը շախմատային իր կարիերայում աշխարհի առաջնության 4-րդ մրցախաղում հաղթող ճանաչվեց: Նա աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2013թ. Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված մրցախաղում՝ հաղթելով գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին (6,5-3,5):

Մեկ տարի անց Սոչիում Անանդի հետ մրցախաղում Կառլսենը պահպանեց շախմատային թագը՝ հաղթելով 6,5-4,5 հաշվով: Իսկ 2016թ. նորվեգացի գրոսմայստերը 3-րդ անգամ աշխարհի չեմպիոն հռչակվեց՝ Նյու Յորքում լրացուցիչ մրցախաղում ընդհանուր 9-7 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ:

Այս ամենը վկայում են, որ Մագնուս Կառլսենն իրոք արժանիորեն է կրում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայ շախմատիստներից միայն Էլինա Դանիելյանն է բարելավել իր վարկանիշը

GRENKE Chess Classic. Արոնյանը կրկին բավարարվեց ոչ-ոքիով

GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը կրկին հաշտություն կնքեց

Որքան են վաստակել առաջատար շախմատիստները 2018 թվականին. Արոնյանն այդ ցանկում 7-րդն է

Հայ շախմատիստների ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Հայ շախմատիստներից ամենահաջողը Լևոն Արոնյանի մեկնարկն էր

Աշխարհի առաջնություն. Մրցախաղում վերջապես առաջին հաղթանակը գրանցվեց

Աշխարհի առաջնություն. 11-րդ ոչ-ոքին՝ Կառլսեն – Կարուանա մրցախաղում

Աշխարհի առաջնություն. Հավասարակշռությունը խախտել ոչ մի կերպ չի հաջողվում

Աշխարհի առաջնություն. Կառլսենն ու Կարուանան 9-րդ անգամ հաշտություն կնքեցին

Աշխարհի առաջնություն. Կառլսենն ու Կարուանան 8-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեցին

Աշխարհի առաջնություն. Հավասարակշռությունը խախտել կրկին չհաջողվեց

Աշխարհի առաջնություն. Մրցախաղը հատեց «հասարակածը»

Աշխարհի առաջնություն. Կառլսենն ու Կարուանան 4-րդ անգամ հաշտություն կնքեցին

Աշխարհի առաջնություն. 3-րդ անընդմեջ ոչ-ոքին Կառլսեն-Կարուանա մրցախաղում