Լոնդոնում այսօր վերջնագիծը կհատի շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղը, որի մրցակարգով անցկացված դասական շախմատի բոլոր 12-րդ պարտիաներն էլ ավարտվել էին ոչ-ոքի:
Մրցախաղի հաղթողին որոշելու համար Մագնուս Կառլսենն ու Ֆաբիանո Կարուանան 4 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցաշար են անցկացնում: Առաջին պարտիան, որում սպիտակներով խաղում էր աշխարհի չեմպիոնը, վերջապես արդյունավետ ելք ունեցավ: Կառլսենին հաջողվեց 55-րդ քայլին առաջին հաղթանակը տոնել:
Այս պահին ընթանում է արագ շախմատի մրցախաղի 2-րդ պարտիան: Եթե Կառլսենին հաջողվի առավելության հասնել այդ մրցախաղում, ապա կպահպանի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո