-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բուխարեստում ընթացող վետերանների շախմատի աշխարհի առաջնության 8-րդ տուրում Ռաֆայել Վահանյանը մրցաշարում 5-րդ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով Յան Ռոուզի նկատմամբ:
65-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող Ռաֆայել Վահանյանը 6 միավորով 6–րդ հորիզոնականում է: 7 միավորով Կառլոս Գարսիա Պալերմոն միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
50-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող մեր 3 շախմատիստներից տուրը հաղթական էր միայն Արտաշես Մինասյանի համար, որի մրցակիցը Ֆրեդ Բերենդն էր: Մինասյանը վաստակած 6 միավորով 11-րդ տեղում է:
Կարեն Մովսիսյանը հաշտություն կնքեց Բելա Բադեայի հետ: Նա 5,5 միավոր ունի: Իսկ ահա Վլադիմիր Պողոսյանը պարտվեց Գերհարդ Կելերին: Պողոսյանի օգտին 4 միավոր է գրանցված: 7 միավորով առաջատարն ուկրաինացի Վադիմ Շիշկինն է:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո