-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բուխարեստում ավարտին է մոտենում վետերանների շախմատի աշխարհի առաջնությունը: Վերջնագծում բավական թեժ պայքար է ծավալվել: Նախավերջին՝ 10-րդ տուրում Ռաֆայել Վահանյանը հաշտություն կնքեց Յուրի Բալաշովի հետ:
Ավարտական տուրից առաջ 65-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող Վահանյանը 7 շախմատիստների հետ վաստակել է 7,5-ական միավոր: 8-ական միավորով առաջատարներն են Անատոլի Վայսերն ու Յուրի Բալաշովը:
50-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող մեր 3 շախմատիստներից տուրը հաղթական էր Կարեն Մովսիսյանի և Վլադիմիր Պողոսյանի համար, որոնք խաղում էին համապատասխանաբար Սեմյոն Դվոյրիսի և Ցեզար Տազլաոանուի հետ:
Արտաշես Մինասյանը պարտվեց Զուրաբ Ստուրուային ու զրկվեց մրցանակակիր դառնալու հնարավորությունից: Նա 6,5 միավոր ունի: Իսկ ահա Կարեն Մովսիսյանը 5 շախմատիստների հետ 7,5 միավորով հետապնդում է աղյուսակը գլխավորող Վադիմ Շիշկինին, որի հաշվին 8,5 միավոր է գրանցված: Պողոսյանի հաշվին 5 միավոր է գրանցված:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո