-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բուխարեստում ընթացող վետերանների շախմատի աշխարհի առաջնության 9-րդ տուրում Ռաֆայել Վահանյանը կրկին վստահ խաղաց և հերթական հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով Եվգենի Մոչալովի նկատմամբ:
65-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող Ռաֆայել Վահանյանը 7 միավորով 4–րդ հորիզոնականում է: Առաջնության ավարտից երկու տուր առաջ Վահանյանը լավ հնարավորություններ է պահպանում պայքարելու մրցանակային տեղերի համար: Հայ գրոսմայստերն ընդամենը մեկ միավորով է զիջում աղյուսակը գլխավորող Կառլոս Գարսիա Պալերմոյին:
50-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող մեր 3 շախմատիստներից տուրը հաղթական էր միայն Կարեն Մովսիսյանի համար, որի մրցակիցը Ֆրանսուա Վարելյեն էր: Մովսիսյանը վաստակած 6,5 միավորով 10-րդ տեղում է:
Արտաշես Մինասյանը հաշտություն կնքեց Դարսի Լիմայի հետ: Նա ևս 6,5 միավոր ունի և ընթանում է 11-րդ հորիզոնականում: Իսկ ահա Վլադիմիր Պողոսյանը պարտվեց Միխայել Էռնստին: Պողոսյանի օգտին 4 միավոր է գրանցված: 8 միավորով առաջատարն ուկրաինացի Վադիմ Շիշկինն է:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո