-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Թայլանդի Պատայա քաղաքում սեպտեմների 19-ից մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանը կներկայացնի 9 մարզիկ:
Սեպտեմբերի 21-ին (ժամը՝ 09:00) առաջինը պայքարի մեջ կմտնի կանանց հավաքականի անդամ Իզաբելա Յայլյանը (59 կգ): Հայ մարզուհին ընդգրկված է B խմբում ու նրա նախնական պատվերը երկամարտում 218 կգ է:
Սեպտեմբերի 22-ին (14:55) մրցահարթակը կտրամադրվի մինչև 81 կգ քաշայիններին, որտեղ ելույթ կունենա Անդրանիկ Կարապետյանը: Նրա նախնական պատվերը երկամարտում 370 կգ է:
Սեպտեմբերի 23-ին (17:25) մինչև 89 կգ քաշայինների կվիճարկեն մեդալները: Այստեղ մեր ներկայացուցիչներից ելույթ կունենան Հակոբ Մկրտչյանը ու Դավիթ Հովհաննիսյանը, որոնք երկուսն էլ 370 կգ են պատվիրել:
Սեպտեմբերի 25-ին (14:55) Տաթև Հակոբյանը կմրցի մինչև 81 կգ քաշայինների ուժեղագույնների հետ: Նրա նախնական պատվերը 232 կգ է: Նույն օրը՝ 17:25-ին, Սամվել Գասպարյանը կփոձի աշխարհի առաջնությունում մեդալ նվաճել մինչև 102 կգ քաշայինների հետ մրցմանը: Նրա նախնական պատվերը երկամարտում 395 կգ, որը ամենաբարձր քաշն է: Նույնքան է պատվիրել նաև հարավկորեացի ծանրորդը
Մրցումային վերջին օրը գործի կանցնի մեր ծանր հրետանին: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարիտիրոսյանին կտեսնենք գործի մեջ սեպտեմբերի 26-ին (14:55): Նրա նախնական պատվերը երկամարտում 420 կգ է:
Սեպտեմբերի 27-ին (12:55)՝ եզրափակիչ օրը, մրցասպարեզում կլինեն գերծանր քաշայինները, որտեղ մերոնցից կմրցեն Գոռ Մինասյանը, որի նախնական պատվերը 450 կգ է ու Ռուբեն Ալեքսանյանը, որի նախատեսում է գրանցել 445 կգ արդյունքը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո