fbpx
Բաժիններ

Աշխարհի գավաթ. Արոնյանը, Մովսեսյանն ու Սևյանը մտան հաջորդ փուլ

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան առաջին փուլի 2-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանը հաղթելով Էսամ Էլ Գինդին, մտավ հաջորդ փուլ: Մրցակիցների առաջին պարտիան ոչ-ոքի էր ավարտվել: 2-րդ փուլում Արոնյանը կմրցի իրանցի Պարհամ Մաղսուդլուի հետ, որը 2-0 հաշվով պարտության էր մատնել Մաքսիմ Չիգաևին:

Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին նաև ամերիկահայ Սամուել Սևյանն ու Սերգեյ Մովսեսյանը: Սևյանը հաղթանակով էր մեկնարկել նորվեգացի Արյան Տարիի հետ մրցախաղում և 2-րդ պարտիան ավարտելով ոչ-ոքի, մտավ հաջորդ փուլ: Նրա հաջորդ մրցակիցը կլինի Սերգեյ Կարյակինը, որը 1,5-0,5 հաշվով պարտության էր մատնել Սուսանտո Մեգարանտոյին:

Սերգեյ Մովսեսյանը հաղթեց Գրիգորի Օպարինին, որի հետ առաջին պարտիայում հաշտություն էր կնքել: Հաջորդ փուլում նա կմրցի Դին Լիժենի հետ, որն առավելության էր հասել Շոն Պրեսի նկատմամբ՝ 2-0:

Գրիգոր-Սևակ Մխիթարյան-Դմիտրի Անդրեյկին մրցախաղի 2-րդ պարտիան էլ ավարտվեց ոչ-ոքի: Վաղը հաջորդ փուլի ուղեգրի համար նրանց միջև լրացուցիչ մրցախաղ կանցկացվի:

Ցավոք, մեր մյուս երկու շախմատիստները դուրս մնացին հետագա պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Անտոն Դեմչենկոյի և Ալիռեզա Ֆիրուջայի հետ, որոնց պարտվել էին առաջին պարտիաներում: Որպես սփոփանք, նրանք 6 հազարական դոլար պարգևավճար կստանան:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթող

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Grand Chess Tour. Լևոն Արոնյանն առաջատարին հետապնդողների թվում է

Grand Chess Tour. Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի 6-րդ փուլին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաղթեցին ադրբեջանցիներին

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում առաջընթաց է գրանցել

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների չեմպիոնական հավակնությունները նվազեցին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները լավագույն քառյակում են

Եվրոպայի առաջնություն. Գաբրիել Սարգսյանին չհաջողվեց իր թիմին փրկել պարտությունից

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներն առաջին միավորը կորցրին

Եվրոպայի առաջնություն. Հայկ Մարտիրոսյանն ապահովեց հաղթանակը չեխերի նկատմամբ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը