fbpx
Բաժիններ

Աշխարհի գավաթ. Գրիգոր-Սևակ Մխիթարյանը դուրս մնաց պայքարից

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան առաջին փուլի լրացուցիչ մրցախաղերը:

Ցավոք, բրազիլահայ Գրիգոր-Սևակ Մխիթարյանին չհաջողվեց առավելության հասնել Դմիտրի Անդրեյկինի նկատմամբ, որի հետ դասական շախմատի երկու պարտիաներում էլ ոչ-ոքի էր խաղացել: Արագ շախմատի առաջին պարտիայում Մխիթարյանը պարտվեց, երկրորդում հաշտություն կնքեց:

Այսպիսով, Գրիգոր-Սևակ Մխիթարյանն էլ դուրս մնաց հետագա պայքարից: Հիշեցնենք, որ մինչ այդ առաջին փուլի արգելքը չէին հաղթահարել նաև Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը: Նրանցից յուրաքանչյուրը որպես սփոփանք 6 հազարական դոլար պարգևավճար կստանա:

6 հայ շախմատիստներից պայքարը շարունակում են Լևոն Արոնյանը, Սամուել Սևյանն ու Սերգեյ Մովսեսյանը, որոնք վաղը կանցկացնեն 2-րդ փուլի առաջին հանդիպումները:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Աշխարհի գավաթ. Հայ շախմատիստներից միայն Սամուել Սևյանը հաղթանակով մեկնարկեց

6 հայ շախմատիստներ կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը

6 հայ շախմատիստ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Արոնյանը պարտվեց ու զրկվեց գլխավոր մրցանակը նվաճելու հնարավորությունից

Արոնյանը վերջ դրեց ոչ-ոքիների շարքին

Արոնյանը, Սևյանն ու Մելքումյանն առաջատարներին հետապնդողների խմբում են

Հայ շախմատիստների հաղթական մեկնարկը

Արոնյանն ու Մելքումյանը կմասնակցեն Դուգլասի մրցաշարին

Բրազիլիայի առաջնություն. Մխիթարյանին չհաջողվեց ռևանշի հասնել

Բրազիլիայի առաջնություն. Մխիթարյանը հայտնվեց ծանր իրավիճակում

Բրազիլիայի առաջնություն. Մխիթարյանը հաղթեց բազմափորձ Մեկինգին ու մտավ եզրափակիչ

Բրազիլիայի առաջնություն. Գրիգոր-Սևակ Մխիթարյանը կիսաեզրափակչում է

Բրազիլիայի առաջնություն. Մխիթարյանն ու Պրուդյանը հաղթահարեցին առաջին փուլի արգելքը

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը կես միավորով հետ մնաց հաղթողից

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը՝ Բրազիլիայի բաց առաջնության չեմպիոն

Սամուել Սևյանը՝ ամերիկյան մայրցամաքի շախմատի չեմպիոն