Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ - VNews
Բաժիններ

Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ

gymnastics 28 - Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 11:06

-

-

Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան:

ՀԱՕԿ լրատվական բաժնի փոխանցմաբ, նժույգի թափեր վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը գրանցել է 14,266 միավոր և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Արթուր Դավթյանը հավաքել է 12,966 միավոր (25-րդ տեղ):

Oղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը եզրափակիչ է դուրս եկել 4-րդ տեղով (14,666), իսկ Վահագն Դավթյանը՝ 8-րդ (14,500):

Արթուր Դավթյանը հանդես է եկել նաև ազատ վարժության որակավորման փուլում, որտեղ 13,100 միավորով գրավել է 29-րդ տեղը: Նոյեմբերի 22-ին նա հանդես կգա նաև հենացատկի ու պտտաձողի վարժություններում:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը, որը Տոկիո-2020-ում հանդես կգա հենացատկում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ երկու շախմատիստներն էլ մրցանակակիր դարձան

Արթուր Դավթյանը դեպի Տոկիո 2020. Մեդալի երկու կողմն ու Օլիմպիական հետաձգված երազանքը

Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության ու Օլիմպիական խաղերում Դավթյանի՝ բացառիկ հնարք կատարելու մասին

5 հայ մարմնամարզիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի արտասահմանում

Հակոբ Սերոբյանն ու Արթուր Դավթյանն ամփոփել են մարմնամարզության Հայաստանի առաջնությունը

Հայաստանի մարմնամարզության առաջնություն. ինչ արդյունքներ են գրանցվել

Մեկնարկել է Հայաստանի մարմնամարզության առաջնությունը. Դավթյանը՝ բազմամարտի չեմպիոն

Բոլոր առաջատարներով. մեկնարկում է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը

Մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ

Մարզիկները պարգևներ ստացան նախարարությունում

«Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերում կարող է կատարել ամենաբարդ ցատկերից մեկը». Հակոբ Սերոբյան

Արթուր Ավետիսյանը պատմել է վիրահատության ու ապաքինման ընթացքի մասին

Արթուր Դավթյան. «Օլիմպիական խաղերը պետք է հետաձգել, եթե մարզիկները չեն կարողանում պատրաստվել»

Հակոբ Սերոբյանն ամփոփեց Հայաստանի առաջնությունը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը պատմեցին իրենց մարզավիճակի մասին (տեսանյութ)

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակակիրները