fbpx

Աշխարհի խաղերին աշխարհը խաղեր էր տալիս. Այս Մունդիալը չմոռանալու 5 իրական պատճառ

«Ես մենակ աշխարհի խաղերի ֆինալն եմ նայում» արտահայտություն անողների թիվն աստիճանաբար պակասել է: Ժամանակին մարդիկ այդպես էին արտահայտվում, որովհետև միայն եզրափակիչն էր հեռարձակվում հայկական հեռուստաեթերով: Իսկ հիմա, երբ ամեն ինչ ավելի քան հասանելի է, երկրպագուները սկսել են խաղերին հետևել կապի հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով: Ռուսաստանում կայացած Մունդիալն այդ առումով «գլորների» համար նոր «սերեր» գտնելու իդեալական հնարավորություն էր:

Ռուսաստան – 2018-ը շատ առումներով հիշարժան ու պատմական դարձավ: Գրանցվեցին խոշորագույն անակնկալներ: Ընդ որում այնպիսինները, որոնց դժվար թե ինչ-որ մեկը սպասել է երբևէ: Աշխարհն ականատես եղավ աննախադեպ բարեկամության, որը տածում էին ֆուտբոլիստներն ու մրցակից երկրպագուները միմյանց նկատմամբ: Հա, ու մեկ էլ. Պարզվում է կան ադեկվատ անգլիացի ֆաներ, որոնք ի զորու են չփշրել ու չջարդել շուրջբոլորը: Թվենք ևս մի քանի կարևոր պատճառ, թե ինչու է 2018 թվականի աշխարհի առաջնությունն այսքան տարբերվող ու հիշարժան:

1.VAR

Բոլոր հայերի, այդ թվում և ֆուտբոլասերների համար երեք տառից բաղկացած ու մշտական ժպիտ առաջացնող բառը «ՍԵՐ»-ն է: Այս առաջնությունից հետո ավելացավ ևս մեկ բառ՝ VAR (բառախաղը՝ լրիվ պատահական): Ընդ որում VAR-ը երբեմն առաջացնում է նաև սարկազմիկ ժպիտ: Այս մունդիալի ընթացքում առաջին անգամ պատմության մեջ կիրառվեց մրցավարի կողմից տեսակրկնապատկեր դիտելու հնարավորություն տրվող տեխնիկան: Ու շատ դեպքերում այն թողեց ոչ թե դրական, այլ բացասական պատասխաններ:

Այո, մեծ հաշվով VAR-ը օգնում է մրցավարին, թույլ է տալիս ամենաբարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել: Այո, VAR-ի օգնությամբ կայացվել են որոշումներ, որոնց ճշգրտությունից շահել են բոլորը: Բայց մյուս կողմից՝ ախր ոչինչ չի փոխվել: Զուտ միայն այն, որ մրցավարը մի տեղ չի կարողանում կողմնորոշվել ու ասում է «մի հատ կրկնապատկեր նայեմ գամ»: Արդյունքում այդ նույն որոշումը լինելու է սուբյեկտիվ (որոշ դեպքերում): Լինելու են դրվագներ, որտեղ մրցաշարը «չի նկատելու» միտումնավոր ձեռքով խաղ ու 11 մետրանոց չի նշանակելու ու լրիվ հակառակը: Սուբյեկտիվիզմը միևնույնն է՝ տեղ է ունենալու: Որքան էլ ցանկանանք դա նմանեցնել ու հարմարեցնել թենիսին՝ չի ստացվելու:

Այնուամենայնիվ՝ որքան էլ որ խոսենք բացասական երևույթներից, մրցավարի նման «օգնականը» չի կարող չնպաստել արդար խաղի վերականգնմանը: Շատ դեպքերում մրցավարը պարզապես անզոր են լինում նկատել կամ տեսնել որևէ խախտում: Անգամ լրացուցիչ օգնականները չեն կարողանում օգնել: Հույս ունենանք, որ մրցավարները կավելացնեն ֆուտբոլի նկատմամբ սերն ու հարգանքը, ոչ թե կդառնան «վատ պարողին խանգարող» ավելորդ երևույթ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4 5

Մոդրիչ. «Եթե չհայտնվենք Եվրո 2020-ի եզրափակիչ փուլում, դա ողբերգություն կլինի»

Անրին՝ Պրեմիեր լիգայի պատմության լավագույն լեգիոներ, նա առաջ է անցել «Յունայթեդի» երկու աստղերից

Շևչենկո. «Երբեք չես ասի, որ Ռոնալդուն 34 տարեկան է»

Կասեմիրո. «Ռոնալդուն իսկապես մեզ պակասում է»

Ազարը՝ Սալահի մասին․ «Փորձում եմ հասնել նրա մակարդակին»

Ազարը նշել է այն ֆուտբոլիստին, որի խաղամակարդակին կցանկանար հասնել

Բեյլ. «Ռոնալդուի հետ երբեք խնդիր չեմ ունեցել, նրա հետ խաղալը վայելք էր»

Էմրե Ջան․ «Սիմեոնեի ժեստից հետո Ռոնալդուն կարող էր տոնել մեր հաղթանակը, ինչպես ցանկանար»

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել պատժել Ռոնալդուին Սիմեոնեին ուղղված ժեստի համար

Գիգզ. «Նա լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ խաղացել եմ»

Կլոպ. «Սալահը պետք է օրինակ վերցնի Մանեից»

Էմրե Ջանը զարմացած է. «Ռոնալդուն առաջինն է ողջունում ու միշտ շնորհակալություն հայտնում բոլորին»

«Յուվենտուսը» հրաժարվել է ԱՄՆ-ում հավաքից Ռոնալդուի պատճառով

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կարող է դառնալ Մոդրիչի փոխարինողը «Ռեալում»

Բեքհեմը խոսել է Մեսիի և Ռոնալդուի «Ինտեր Մայամի» հնարավոր տեղափոխության մասին

Կոնոր Մակգրեգոր. «Ռոնալդուն շարունակում է ֆենոմենալ մնալ, անկախ տարիքից»