-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 7-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Աստղիկ Հակոբյանը:
Մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Աստղիկը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով ռումինացի Էմմա Օբադայի նկատմամբ: Աստղիկ Հակոբյանը վաստակել է 5,5 միավոր և ընդամենը կես միավորով է հետ մնում 3 առաջատարներից:
Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ: Հայ շախմատիստները 5 միավոր են վաստակել և մեկ միավորով են հետ մնում աղյուսակը գլխավորող Արյան Ղոլամիից:
Հաջող է խաղում նաև Մամիկոն Ղարիբյանը, որը հաղթելով Խոսե Կարդոսոյին, վաստակեց 5 միավոր: Նա էլ մեկ միավորով է հետ մնում առաջատարից:
Տուրը հաղթական էր նաև մեր մյուս շախմատիստների՝ Աննա Խաչատրյանի, Արսեն Դավթյանի, Սրբուհի Սարգսյանի և Ալեքս Սահակյանի համար: Այս քառյակից լավագույն արդյունքն ունի Աննա Խաչատրյանը, որը վաստակել է 4,5 միավոր:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո