fbpx
Բաժիններ

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ավարտվեց մինչև 8, 10 և 12 տարեկան տղաների ու աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը: Ցավոք, մրցաշարին մասնակցած Հայաստանի 9 ներկայացուցիչներից և ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ:

Ավարտական՝ 11-րդ տուրից առաջ հայ շախմատիստներից միայն Էմին Օհանյանն էր մեդալի հավակնում: Սակայն մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Էմինը պարտվեց ամերիկացի Քրիստոֆեր Յուին և 7,5 միավորով զբաղեցրեց 16-րդ տեղը: Դա հայ շախմատիստների մեջ լավագույն արդյունքն է: 10 միավորով չեմպիոն հռչակվեց  հնդիկ միջազգային վարպետ Գուկեշը:

Տարիքային այս խմբում հանդես եկող մեր մյուս երկու շախմատիստներն էլ պարտվեցին: Միքայել Ռոստոմյանը 6,5 միավորով գրավեց 55-րդ տեղը, Ալեքս Սահակյանը 6 միավորով հանգրվանեց 72-րդ տեղում:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Դավիթ Ալեքսանյանը հաղթելով չեխ Թադեաս Հլադկիին, մրցաշարի 205 մասնակիցների մեջ 7 միավորով գրավեց 41-րդ տեղը: Ռուդոլֆ Փաշիկյանը 6,5 միավորով 58-րդն էր, Վլադիմիր Շահինյանը նույնքան միավորով գրավեց 66-րդ տեղը:

Հայ շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկավ մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սոնա Կրկյաշարյանը, ով 6,5 միավորով 84 մասնակիցների մեջ զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 5 շախմատիստներ առաջատարների թվում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանը հավակնում է բրոնզե մեդալի

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանն ու Սոնա Կրկյաշարյանը մրցանակային տեղերի հավակնորդ են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից լավագույնն Էմին Օհանյանի արդյունքն է

Աշխարհի պատանեկան առաջնություն. Փաշիկյանն ու Օհանյանն առաջատարներին հետապնդողների թվում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանն առաջին պարտությունը կրեց

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանն առաջին կես միավորը կորցրեց

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանը շարունակեց հաղթարշավը

Հայ շախմատիստներից երեքն առաջատարների խմբում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հայ շախմատիստներից երեքն առաջատարների խմբում են