fbpx
Բաժիններ

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանն ու Սոնա Կրկյաշարյանը մրցանակային տեղերի հավակնորդ են

Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ավարտին է մոտենում մինչև 8, 10 և 12 տարեկան տղաների ու աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը: 9-րդ տուրից հետո հայ շախմատիստներից մրցանակային տեղերի համար պայքարում են Էմին Օհանյանն ու Սոնա Կրկյաշարյանը:

Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Էմինը 3–րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով ռումինացի Ռոբերտ Կրեանգային: Օհանյանը 6,5 միավորով 14-րդ տեղում է: Առաջատարը 8 միավոր վաստակած հնդիկ շախմատիստ Գուկեշն է, ով 8 անընդմեջ հաղթանակներից հետո առաջին պարտությունը կրեց: Մրցանակակիր դառնալու համար Էմին Օհանյանը պետք է ավարտական երկու հանդիպումներում էլ հաղթի:

Տարիքային այս խմբում հանդես եկող մեր մյուս երկու շախմատիստներն էլ հաղթեցին: Միքայել Ռոստոմյանը պարտության մատնեց Գերմանիան ներկայացնող Նամ Տհամին ու վաստակեց 5,5 միավոր: Ալեքս Սահակյանը հաղթեց իտալացի Մաթիա Պիզոֆերատոյին: Նրա օգտին 5 միավոր է գրանցված:

Մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում Սոնա Կրկյաշարյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նրա մրցակցուհին պորտուգալացի Սոֆյա Վալենտեն էր: Սոնան վաստակել է 6 միավոր՝ 2 միավորով հետ մնալով աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Վերոնիկա Լուդինայից:

Տուրն անհաջող էր մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող հայ շախմատիստների համար: Դավիթ Ալեքսանյանն ու Վլադիմիր Շահինյանը պարտվեցին, Ռուդոլֆ Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց: Ալեքսանյանն ու Փաշիկյանը վաստակել են 5 միավոր, Շահինյանի օգտին գրանցված է 4,5 միավոր:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 5 շախմատիստներ առաջատարների թվում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանը հավակնում է բրոնզե մեդալի

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից լավագույնն Էմին Օհանյանի արդյունքն է

Աշխարհի պատանեկան առաջնություն. Փաշիկյանն ու Օհանյանն առաջատարներին հետապնդողների թվում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանն առաջին պարտությունը կրեց

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանն առաջին կես միավորը կորցրեց

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանը շարունակեց հաղթարշավը

Հայ շախմատիստներից երեքն առաջատարների խմբում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հայ շախմատիստներից երեքն առաջատարների խմբում են