fbpx
Բաժիններ

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանը հավակնում է բրոնզե մեդալի

Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ավարտին է մոտենում մինչև 8, 10 և 12 տարեկան տղաների ու աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը: Ավարտական՝ 11-րդ տուրից առաջ հայ շախմատիստներից միայն Էմին Օհանյանն է մեդալի հավակնում:

Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Էմինը 4–րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով բուլղարացի Ալեքսանդր Տաշևին: Օհանյանը 7,5 միավորով 7-րդ տեղում է: Ավարտական տուրում հաղթելու դեպքում նա կարող է հավակնել բրոնզե մեդալի: Իսկ առաջատարը 9 միավոր վաստակած հնդիկ շախմատիստ Գուկեշն է:

Տարիքային այս խմբում հանդես եկող մեր մյուս երկու շախմատիստներն էլ հաղթեցին: Միքայել Ռոստոմյանը պարտության մատնեց ԱՄՆ-ը ներկայացնող Նոյ Տոմֆորդե-Տոատեսին ու վաստակեց 6,5 միավոր: Ալեքս Սահակյանն էլ հաղթեց եգիպտացի Ահմեդ Թամերին: Ալեքսի օգտին 6 միավոր է գրանցված:

Մրցանակային տեղերի համար պայքարելու որոշակի հնարավորություններ էր պահպանում նաև մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սոնա Կրկյաշարյանը, ով 4 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Սակայն 10-րդ տուրում նրա հաղթարշավը կանգնեցրեց վրացի Կեսարիա Մգելաձեն՝ ոչ-ոքի ավարտելով պարտիան: Սոնան վաստակել է 6,5 միավոր՝ 2 միավորով հետ մնալով առաջատարից:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Դավիթ Ալեքսանյանն ու Վլադիմիր Շահինյանը հաղթեցին, Ռուդոլֆ Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց: Ալեքսանյանը վաստակել է 6 միավոր, Փաշիկյանի և Շահինյանի օգտին գրանցված է 5,5-ական միավոր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը (ֆոտոշարք)

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը չեմպիոնական մրցավազքում կարևոր հաղթանակ տոնեց

Աշխարհի պատանեկան առաջնություն. Աստղիկ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը հետապնդում են առաջատարներին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Սարգսյանը, Դավթյանն ու Հակոբյանը հետապնդում են առաջատարներին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից երեքն առաջատարներին հետապնդողների շարքում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից լավագույնը Շանթ Սարգսյանի արդյունքն է

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից 4-ն առաջատարների խմբում են

Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 5 շախմատիստներ առաջատարների թվում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանն ու Սոնա Կրկյաշարյանը մրցանակային տեղերի հավակնորդ են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից լավագույնն Էմին Օհանյանի արդյունքն է

Աշխարհի պատանեկան առաջնություն. Փաշիկյանն ու Օհանյանն առաջատարներին հետապնդողների թվում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանն առաջին պարտությունը կրեց

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանն առաջին կես միավորը կորցրեց

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանը շարունակեց հաղթարշավը