fbpx
Բաժիններ

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից լավագույնն Էմին Օհանյանի արդյունքն է

Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող մինչև 8, 10 և 12 տարեկան տղաների ու աղջիկների շախմատի աշխարհի առաջնության 8-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի 5,5 միավոր վաստակած Էմին Օհանյանը:

Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Էմինը հաղթեց Գերմանիան ներկայացնող Նամ Տհամին: Տուրը հաղթական էր նաև Միքայել Ռոստոմյանի համար, ով խաղում էր իսպանացի Դավիդ Պերես Բոլանոսի հետ: Ռոստոմյանն ունի 4,5 միավոր: 4 միավոր ունեցող Ալեքս Սահակյանը պարտվեց: 8 միավորով առաջատարը հնդիկ Գուկեշն է:

Վերջին տուրերում վերելքով է հանդես գալիս ամենակրտսեր տարիքային խմբի մրցաշարի մասնակից Սոնա Կրկյաշարյանը, ով 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նրա մրցակցուհին ղազախ Ալի Կրաուսարն էր: Սոնան վաստակել է 5 միավոր՝ 2 միավորով հետ մնալով երկու առաջատարներից:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում 5 միավոր է վաստակել Դավիթ Ալեքսանյանը, ով հաղթեց վրացի Դավիթ Լոմտաձեին: Վլադիմիր Շահինյանն էլ պարտության մատնեց Գերմանիայի ներկայացուցիչ Կվիրին Ուլբրեխտին և վաստակեց 4,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Ռուդոլֆ Փաշիկյանը, ով պարտություն կրեց: Այս խմբի աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են 3 շախմատիստներ: Մրցաշարի ավարտին մնաց 3 տուր:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 5 շախմատիստներ առաջատարների թվում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանը հավակնում է բրոնզե մեդալի

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանն ու Սոնա Կրկյաշարյանը մրցանակային տեղերի հավակնորդ են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Փաշիկյանն ու Օհանյանն առաջատարներին հետապնդողների թվում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանն առաջին պարտությունը կրեց

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանն առաջին կես միավորը կորցրեց

Աշխարհի պատանեկան առաջնություն. Էմին Օհանյանը շարունակեց հաղթարշավը

Հայ շախմատիստներից երեքն առաջատարների խմբում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հայ շախմատիստներից երեքն առաջատարների խմբում են