-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ տուրում Շանթ Սարգսյանի օգտին 3-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցվեց: Շանթը մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում 3,5 միավոր է վաստակել:
Նույնքան միավոր ունի նաև տարիքային նույն խմբում հանդես եկող Արթուր Դավթյանը, որը հաղթեց Ռուսլան Սեժբեկովին: Հայ շախմատիստները մեկ միավորով են հետ մնում աղյուսակը գլխավորող 2 առաջատարներից:
3,5 միավոր է վաստակել նաև մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարի մասնակից Աստղիկ Հակոբյանը, որը հաղթեց Էվելինա Զավիվաևային: Նա ևս մեկ միավորով է հետ մնում 2 առաջատարներից:
Տուրը հաղթական էր նաև Աննա Խաչատրյանի համար, որի մրցակիցն ադրբեջանցի Այտաջ Հեյդարովան էր: Աննան ունի 3 միավոր: Նույնքան միավոր է գրանցված նաև Մամիկոն Ղարիբյանի հաշվին, որը հաշտություն կնքեց Գերմանիայի ներկայացուցիչ Նիկոլաս Վաչինգերի հետ: Հաղթանակ տոնեց նաև Ալեքս Սահակյանը, որի հաշվին 2,5 միավոր է գրանցված:
Տուրն անհաջող էր Արսեն Դավթյանի ու Սրբուհի Սարգսյանի համար, որոնք պարտվեցին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո