-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության մասնակից հայ շախմատիստներից առայժմ բոլորից հաջող են հանդես գալիս Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը:
Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Շանթ Սարգսյանը 6-րդ տուրում հաղթեց ղազախ Ռամազան Ժալմախանովին, իսկ Արթուր Դավթյանը պարտության մատնեց լեհ Շիմոն Դումուրալսին: Հայ շախմատիստները 4,5 միավոր են վաստակել և ընդամենը կես միավորով են հետ մնում աղյուսակը գլխավորող 2 առաջատարներից:
4,5 միավոր է վաստակել նաև մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարի մասնակից Աստղիկ Հակոբյանը, որը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով Աշվինի Պավալաչանդրանի նկատմամբ: Նա ևս կես միավորով է հետ մնում 5 առաջատարներից:
Տուրը հաղթական էր նաև Մամիկոն Ղարիբյանի համար, որի մրցակիցը հնդիկ Կարտիկեյան Աջայն էր: Մամիկոնն ունի 4 միավոր: Նա 1,5 միավորով է զիջում առաջատարին:
Մեր մյուս շախմատիստները՝ Աննա Խաչատրյանը, Արսեն Դավթյանը, Սրբուհի Սարգսյանը և Ալեքս Սահակյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո