fbpx

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ աշխարհի չեմպիոն

Հունաստանի Պորտո-Կարաս քաղաքում անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում տարիքային 3 խմբերում Հայաստանը ներկայացրած 11 շախմատիստներից իր ելույթներով բոլորին հիացրեց Շանթ Սարգսյանը:

Ողջ մրցաշարը գերազանց անցկացրած պատանի հայ շախմատիստն ավարտական՝ 11-րդ տուրում սևերով 37-րդ քայլին հաշտություն կնքելով լեհ Պավել Տեկլաֆի հետ, վաստակեց 9 միավոր և դարձավ մինչև 16 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոն: Շանթը պարգևատրվեց աշխարհի չեմպիոնի համար նախատեսված գավաթով և ոսկե մեդալով:

Շանթ Սարգսյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ 11 հանդիպումներում տոնելով 7 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Նա հենց մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը՝ տոնելով 5 անընդմեջ հաղթանակ և մինչև մրցաշարի ավարտը ոչ մեկին չզիջեց 1-ին հորիզոնականը: Շանթը կես միավորով գերազանցեց 2-րդ տեղը զբաղեցրած ուկրաինացի Վիկտոր Մատվիշենին:

Տարիքային այդ խմբում մրցանակային տեղի հավակնորդ էր նաև Արթուր Դավթյանը, սակայն նա վերջին տուրում պարտվեց և 7 միավորով հանգրվանեց 12-րդ հորիզոնականում:

Մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը 7 միավորով ևս մեդալների հավակնորդների թվում էր: Սակայն ավարտական տուրում նա բավարարվեց ոչ-ոքի արդյունքով և 7,5 միավորով զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:

Հայ շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկավ Մարիամ Ավետիսյանը, ով մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում 7 միավորով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել

Հայ շախմատիստների ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

10 տարի անց Արման Փաշիկյանը կրկին չեմպիոն հռչակվեց

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6-րդն է

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայ շախմատիստները հաղթեցին ամերիկացիներին

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայ շախմատիստները փոփոխական հաջողությամբ են հանդես գալիս

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց

Շախմատի պատանեկան օլիմպիադա. 3 անընդմեջ հաղթանակ անհաջող մեկնարկից հետո

Հայ շախմատիստներից երեքն առաջատարների խմբում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը հավակնում է չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանի առաջատարի դիրքն անսասան է

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Աննա Սարգսյանը շարունակեցին հաղթարշավը

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Աննա Սարգսյանն առաջատարների խմբում են

Արամ Հակոբյանը մեդալների հավակնորդների թվում է

Արամ Հակոբյանն առաջատարներին հետապնդողների թվում է