-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտվեց մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի 8 ներկայացուցիչներից երկուսը դարձան մրցանակակիրներ:
Հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Շանթ Սարգսյանը, որը հավակնում էր մինչև 18 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսին:
Սակայն ավարտական՝ 11-րդ տուրում Շանթը հնդիկ Կալյան Արջունի հետ մրցախաղում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով ու վաստակած 8,5 միավորով դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Նա ընդամենը կես միավորով հետ մնաց աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացած հնդիկ շախմատիստ Ռամեշբաբա Պրագնանանդհայից:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Հունաստանում կայացած շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Շանթ Սարգսյանը նվաճել էր մինչև 16 տարեկանների չեմպիոնի տիտղոսը:
Հաջող հանդես եկավ նաև մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Արթուր Դավթյանը, որը հաղթելով իրանցի Արյան Ղոլամիին, 8 միավորով նվաճեց բրոնզե մեդալ: Արթուրի համար սա մեծ հաջողություն է: Անցյալ տարի Հունաստանում կայացած շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում նա մինչև 16 տարեկանների մրցաշարում զբաղեցրել էր 12-րդ հորիզոնականը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո