fbpx
Բաժիններ

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը չեմպիոնական մրցավազքում կարևոր հաղթանակ տոնեց

Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը մոտենում է վերջնագծին: Եվս երկու տուր ու հայտնի կդառնան բոլոր չեմպիոններն ու մրցանակակիրները:

Հայաստանի պատվիրակներից Շանթ Սարգսյանը չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկն է: Այսօր կայացած 9-րդ տուրում Շանթը մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում շատ կարևոր հաղթանակ տոնեց առաջատարներից մեկի՝ իրանցի Արյան Ղոլամիի նկատմամբ: Առաջնության ավարտից երկու տուր առաջ Շանթ Սարգսյանը վաստակել է 7 միավոր և ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող հնդիկ շախմատիստ Ռամեշբաբա Պրագնանանդհային:

Տարիքային նույն խմբում Արթուր Դավթյանը հաշտություն կնքեց ուկրաինացի Վլադիսլավ Սիդորիկայի հետ: Արթուրն ունի 6 միավոր:

Մրցանակային տեղերի համար պայքարող մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Աստղիկ Հակոբյանը պարտվեց մոնղոլ Բատ-Էրդենե Մուգունզուլին, որը 7,5 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսկ Աստղիկն ունի 6 միավոր:

Նույնքան միավոր է վաստակել նաև մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարում հանդես եկող Արսեն Դավթյանը, որը հաղթեց պերուացի Սաուլ Ֆլորեսին: Նա 1,5 միավորով է հետ մնում առաջատարից:

Մեր մյուս շախմատիստներն այլևս չեն կարող պայքարել մրցանակային տեղերի համար: Մամիկոն Ղարիբյանը, Սրբուհի Սարգսյանը և Ալեքս Սահակյանը պարտվեցին, Աննա Խաչատրյանը ոչ-ոքի խաղաց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արթուր Դավթյանը՝ Վորոնինի գավաթի հաղթող

Աշխարհի Գավաթ. Արթուր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը բավարարվեց 12-րդ տեղով

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մեդալների հավակնորդների թվում է

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մոտեցավ առաջատարների խմբին

Մ16 օլիմպիադա. Հայ պատանիները հաղթեցին թուրքերին

Մ16 օլիմպիադա. Հայ պատանիներն առայժմ 12-րդ տեղում են

Մ16 օլիմպիադա. Պատանի հայ շախմատիստները 14-րդ տեղում են

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մրցանակակիր

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը հավակնում են չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը մեդալների հավակնորդների թվում են

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանին չհաջողվեց հաղթել առաջատարին

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը պարտվեց ու զիջեց առաջատարի դիրքը

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը գլխավորեց աղյուսակը

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը հետապնդում է առաջատարին