fbpx

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանն առաջատարների թվում է

Սլովենիայի Բլեդ քաղաքում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես գալիս Հայաստանի միակ ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Անցկացված 5 տուրից հետո հայ գրոսմայստերը Զուրաբ Ստուրուայի և Կետևան Արախամիա-Գրանտի հետ 4,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Կարեն Մովսիսյանը հանդես է գալիս 50-65 տարեկան շախմատիստների խմբում: Նա մրցաշարը սկսեց Անդրես Բելմոնտի և Ալի Հաբիբիի նկատմամբ տոնած հաղթանակներով:

3-րդ տուրում Մովսիսյանը հաշտություն կնքեց Էդուարդ Պորպերի հետ, այնուհետև կրկին հաղթանակներ տարավ Ֆրեդ Բերենտի և Գեորգի Բոգատուրովի հետ մրցախաղերում: Վերջինս 4 տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա առաջատարն էր:

Այսօր կայանալիք 6-րդ տուրում Մովսիսյանը սևերով կխաղա վրացի Զուրաբ Ստուրուայի հետ:

Մրցաշարում կանցկացվի 11 տուր: Աշխարհի չեմպիոնը կպարգևատրվի ոսկե մեդալով և 1500 եվրոյով: Արծաթե և բրոնզե մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 1200 և 1000 եվրո:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը՝ աշխարհի չեմպիոն

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի վետերանների առաջնություն. Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը միանձնյա առաջատարն է

Աշխարհի վետերանների առաջնություն. Մովսիսյանն ու Բոգատուրովը գլխավորեցին աղյուսակը

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը պահպանեց տեղն առաջատարների թվում

Սերգեյ Մովսեսյանն ընդամենը կես միավորով հետ մնաց հաղթողից

Կարեն Մովսիսյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Կարեն Մովսիսյանը՝ վետերանների շախմատի Եվրոպայի չեմպիոն