fbpx

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը՝ աշխարհի չեմպիոն

Կարեն Մովսիսյանը գերազանց հանդես եկավ Սլովենիայի Բլեդ քաղաքում անցկացված շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում: Հանդես գալով 50-65 տարեկան շախմատիստների մրցաշարում, 55-ամյա հայ գրոսմայստերը 11 հնարավորից վաստակած 8,5 միավորով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ պարգևատրվելով ոսկե մեդալով, գավաթով և 1500 եվրո դրամական մրցանակով: Ավելորդ չէ հիշեցնել, որ անցյալ տարի Կարեն Մովսիսյանը նվաճել էր վետերանների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Ավարտական տուրից առաջ Մովսիսյանը վրացի գրոսմայստեր Գեորգի Բոգատուրովի հետ 8 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: 11-րդ տուրում Մովսիսյանը սպիտակներով խաղում էր հոլանդացի միջազգային վարպետ Մարկ վան դեր Վերֆի հետ: Հայ շախմատիստը որոշեց ռիսկի չդիմել և արագորեն, արդեն 14-րդ քայլին հաշտություն կնքեց:

Որոշ ժամանակ անց չեմպիոնի տիտղոսի մյուս հավակնորդ Գեորգի Բոգատուրովն էլ իր հայրենակից Զուրաբ Ստուրուայի հետ մրցավեճում 22-րդ քայլին հաշտություն կնքեց: Միավորներով առաջատարներին կարող էր հավասարվել միայն ռուսաստանցի Եվգենի Կալեգինը, ով սևերով խաղում էր իսրայելցի Ռամ Սոֆերի հետ: Սակայն նա պարտվեց:

Այսպիսով, Կարեն Մովսիսյանն ու Գեորգի Բոգատուրովը վաստակեցին հավասար՝ 8,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով չեմպիոն հռչակվեց Կարեն Մովսիսյանը: Արծաթե մրցանակակիր դարձավ Գեորգի Բոգատուրովը՝ պարգևատրվելով 1200 եվրոյով:

Մրցաշրջան-2018-ը հայկական շախմատի համար բավական հաջող կարելի է համարել: Հայաստանն աշխարհի չեմպիոն ունի նաև պատանեկան շախմատում: Հիշեցնենք, որ հոկտեմբերին Հունաստանի Պորտո-Կարաս քաղաքում անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Շանթ Սարգսյանն ուժեղագույնն էր ճանաչվել մինչև 16 տարեկանների մրցաշարում:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի վետերանների առաջնություն. Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը միանձնյա առաջատարն է

Աշխարհի վետերանների առաջնություն. Մովսիսյանն ու Բոգատուրովը գլխավորեցին աղյուսակը

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը պահպանեց տեղն առաջատարների թվում

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանն առաջատարների թվում է

Սերգեյ Մովսեսյանն ընդամենը կես միավորով հետ մնաց հաղթողից

Կարեն Մովսիսյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Կարեն Մովսիսյանը՝ վետերանների շախմատի Եվրոպայի չեմպիոն