fbpx
Բաժիններ

Աշխարհի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկուն բոլոր գոլերը խփել է մեկ խաղում

Նորվեգիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը խփած 9 գնդակով դարձավ Աշխարհի Մ20 առաջնության լավագույն ռմբարկու:

Իր ամենամոտ մրցակիցներից 18-ամյա նորվեգացին 5 գոլ շատ է խփել: Հետաքրքիրն այն է, սակայն, որ Հոլանդը բոլոր գոլերը խփել է մեկ խաղում: Խոսքը վերաբերում է Հոնդուրասի Մ20 հավաքականի դեմ հանդիպմանը, որում նորվեգացիները հաղթել են 12:0 հաշվով:

Հետաքրքիր է, որ Նորվեգիայի հավաքականն անգամ խմբից դուրս չէր եկել:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն է դարձել Ուկրաինայի հավաքականը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: