«Աշխարհին Նեդվեդ ու լավագույն գարեջուր տվածները». Անդերդոգ Չեխիայի հավաքականի անելիքները ԵՎՐՈ 2020-ում - VNews
Բաժիններ

«Աշխարհին Նեդվեդ ու լավագույն գարեջուր տվածները». Անդերդոգ Չեխիայի հավաքականի անելիքները ԵՎՐՈ 2020-ում

eurocombat2020 Recovered - «Աշխարհին Նեդվեդ ու լավագույն գարեջուր տվածները». Անդերդոգ Չեխիայի հավաքականի անելիքները ԵՎՐՈ 2020-ում

Աշխարհի վերջին առաջնությանը, որին մասնակցել է Չեխիայի հավաքականը, 2006-ին էր: Այն ժամանակ չեխերի կազմում դեռևս խաղում էին լեգենդար Պավել Նեդվեդն ու Յան Կոլերը: Գիգանտ հարձակվողի մասին մեկնաբաններից մեկն ասել էր. «Կոլերը ծնկի եկավ ու հավասարվեց նորմալ մարդու հասակին»: Այդ Մունդիալին հաջորդող 15 տարիների ընթացքում ամբողջ չեխական ֆուտբոլն է ծնկի իջել: Առաջիկա ԵՎՐՈ-ն հիանալի հնարավորություն է խարխլված հեղինակությունը վերականգնելու համար:

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Չեխիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

GettyImages 1187691254 960x659 - «Աշխարհին Նեդվեդ ու լավագույն գարեջուր տվածները». Անդերդոգ Չեխիայի հավաքականի անելիքները ԵՎՐՈ 2020-ում

ԵՎՐՈ 2020-ի ընտրական մրցաշարում չեխերի բախտը շատ է բերել: Նրանք հայտնվել էին մի խմբում, որտեղ առաջին տեղը դեռևս մրցաշարի մեկնարկից առաջ Անգլիայինն էր: «Թագուհու հպատակները» առաջին օրից մինչեւ  վերջ այդպես էլ իրենց տեղը չզիջեցին, երկրորդ տեղի համար պայքարում էլ Չեխիան մրցակից չուներ. Կոսովոն, Բուլղարիան ու Չեռնոգորիան ավելի շատ միմյանց էին խանգարում, քան փորձում էին մրցակցել Յարոսլավ Շիգլավայի տղաների հետ:

Խմբային փուլի հենց առաջին խաղում չեխերը պարտվեցին Անգլիային 0:5 հաշվով: Ընտրական մրցաշարի կեսերին պարտվեցին Կոսովոյին, իսկ վերջին տուրում զիջեցին բուլղարացիներին: Այս պարտությունները, սակայն չխանգարեցին չեխերին ապահովելու ԵՎՐՈ-ի ուղիղ ուղեգիր. մյուս 5 խաղերում տարած հաղթանակները բավական էին եվրոպական ֆուտբոլի էլիտա մտնելու համար:

Ընտրական այս մրցաշարում գրանցած հաջողությունը «թևավորեց» չեխերին. դրան հաջորդեց Ազգերի լիգայի Բ դիվիզիոնում տարած հաղթանակը, որտեղ խմբում նրանք գերազանցեցին Իսրայելին, Շոտլանդիային ու Սլովակիային և դուրս եկան Ա դիվիզիոն: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին 3 խաղում չեխերը վաստակել են 4 միավոր՝ հերոսական ոչ-ոքի կորզելով բելգիացիներից:

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ի համար

tumblr p61lbnUMos1u439e1o1 1280 960x616 - «Աշխարհին Նեդվեդ ու լավագույն գարեջուր տվածները». Անդերդոգ Չեխիայի հավաքականի անելիքները ԵՎՐՈ 2020-ում

Դարպասապահներ – Տոմաշ Վացլիկ («Սևիլիա»),, Իրժի Պավլենկա, («Վերդեր»), Ալեշ Մանդոուս («Օլոմոուց»)

Պաշտպաններ – Վլադիմիր Ցոուֆալ («Վեսթ Հեմ»), Պավել Կադերժաբեկ («Հոֆենհայմ»), Օնջեյ Չելուստկա («Սպարտա Պրահա»), Տոմաշ Կալաս («Բրիստոլ Սիթի»), Դավիդ Զիմա («Սլավիա Պրահա»), Յան Բորիլ («Սլավիա Պրահա»), Ալեշ Մատեյու («Բրեշիա»), Յակուբ Բրաբեց («Վիկտորիա Պլզեն»)

Կիսապաշտպաններ – Լուկաշ Մասոպուստ («Սլավիա Պրահա»), Վլադիմիր Դարիդա («Հերտա»), Տոմաշ Սուչեկ («Վեսթ Հեմ»), Անտնոնին Բարակ («Վերոնա»), Ալեքս Կրալ («Սպարտակ»), Տոմաշ Գոլեշ («Սլավիա Պրահա»), Պետր Շևչիկ («Սլավիա Պրահա»), Յակուբ Յանկտո («Սամպդորիա»), Ադամ Գլոժեկ («Սլավիա Պրահա»), Յակուբ Պեսեկ («Սկովան Լիբերեց»), Միխալ Սադիլեկ («Սլովան Լիբերեց»)

Հարձակվողներ – Պատրիկ Շիկ («Բայեր»), Միխայել Կրմենչիկ (ՊԱՕԿ), Մատեյ Վիդրա («Բարնլի»), Թոմաս Պեկհարտ («Լեգիա»)

Ինչպես նկատեցիք, Չեխիայի հավաքականի կազմում հայտավորված 4-ական ֆուտբոլիստ ներկայացնում է Անգլիայի ու Գերմանիայի առաջնությունները, ևս 3-ը խաղում են Իտալիայում: Կազմը բավական ամուր է ու կարող է բարդություններ ստեղծել ցանկացած մրցակցի համար: Այդ գործում հատկապես կարևոր են Յակուբ Յանկտոն ու Լուկա Մասոպուստը: Հավաքականի երկու եզրայինները արագաշարժ են ու դիպուկ փոխանցումների վարպետ են, վատը չեն նաև հարձակման կրակագծում:

2322834 960x609 - «Աշխարհին Նեդվեդ ու լավագույն գարեջուր տվածները». Անդերդոգ Չեխիայի հավաքականի անելիքները ԵՎՐՈ 2020-ում

Յարոսլավ Շիլհավի կունենար ավելի ուժեղ կազմ, եթե չլինեին տարատեսակ վնասվածքներն ու այլ խնդիրները: Կիսապաշտպան Լուկաշ Պրովոդը թեպետ ազգային թիմում անցկացրել է 7 հանդիպում, բայց կարող էր հավակնել հիմնական կազմում տեղ ունենալուն: «Սլավիայի» ֆուտբոլիստը կտրել է ծնկի խաչաձև կապաններն ու վնասել մենիսկը: ԵՎՐՈկոմբատի փոխարեն նա ստացավ վիրահատություն, երկարատև վերականգնում ու ցավազրկումներ:

Պաշտպանությունը նույնպես թերի է լինելու. Շիլհավին զրկվել է Չեխիայի առաջնության լավագույն պաշպան Օնջեյ Կուդելայից: Պրովոդի ակումբակիցը հայտնվել է ռասիստական սկանդալի կենտրոնում: «Գլազգո Ռեյնջերսի» հետ Եվրոպա լիգայի հանդիպման ժամանակ Կուդելան մրցակից թիմի ֆուտբոլիստ Գլեն Կամարային կապիկ է անվանել: Պատիժը դաժան, բայց օրինաչափ էր՝ որակազրկում 10 խաղով:

Մարզչական գործոնը

r432950 1296x729 16 9 960x540 - «Աշխարհին Նեդվեդ ու լավագույն գարեջուր տվածները». Անդերդոգ Չեխիայի հավաքականի անելիքները ԵՎՐՈ 2020-ում

Յարոսլավ Շիլհավին մարզչական երկար ճանապարհ է անցել մինչև ազգային թիմի մարզչի աթոռին հասնելը: 2007-2017 թվականներին Շիլհավին 7 ակումբ է փոխել: Ամենից երկարն այս մասնագետն աշխատել է «Սլովանում», որի հետ 2012 թվականին դարձել է Չեխիայի չեմպիոն: 2016 թվականին Շիլհավին գլխավորել է «Սլավիան», որի հետ նույն մրցաշրջանում դարձավ առաջնության հաղթող, բայց հաջորդ տարի անբավարար արդյունքների համար նա դարձավ գործազուրկ:

1 տարի ազատ քաղաքացու կյանք վայելելուց հետո Շիլհավին գլխավորեց Չեխիայի հավաքականը, որն այդ ժամանակ տառապում էր Մունդիալ 2018-ի ընտրական մրցաշարը ձախողելու առիթով: Այդ ժամանակ 55-ամյա մասնագետը վերցրեց ռամիկի փոցխն և սկսեց աշխատել, աշխատել ու անվերջ աշխատել: Նրա գլխավորությամբ չեխերը 22 խաղ են անցկացրել ու տարել են 13 հաղթանակ: Զարմանալի է, որ բայց այս ընթացքում թիմը միայն 1 ոչ-ոքի է գրանցել:

Գլխավոր աստղը

Ewl4SyIXAAElDfM 960x640 - «Աշխարհին Նեդվեդ ու լավագույն գարեջուր տվածները». Անդերդոգ Չեխիայի հավաքականի անելիքները ԵՎՐՈ 2020-ում

Խաղային փորձի ու թիմի վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից Չեխիայի ընտրանու առաջատարը Վլադիմիր Դարիդան է: 30-ամյա կիսապաշտպանը արդեն 6 տարի է, ինչ խաղում է «Հերտայում», որի կազմում դարձել է առանցքային ֆուտբոլիստ: ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հարցում նրա դերն անգնահատելի է: Անգլիայի նկատմամբ տարած վճռորոշ հաղթական գնդակը կազմակերպել է հենց Դարիդան: Հարձակվողական ոճի կիսապաշտպանը կենտրոնում գործում է ազատ ու անկաշկանդ, ինչից ոգևորվում են թիմակիցները:

Մեդիա տեսանկյունից Չեխիայի հավաքականի ամենաուժեղ դեմքը Տոմաշ Սուչեկն է: Հիմնականում հենց նրա շնորհիվ «Սլավիան» 2019 թվականին դարձավ երկրի չեմպիոն: Այդ տարի Սուչեկը ճանաչվեց Չեխիայի լավագույն խաղաղացող: 2020-ին նա կրկնեց իր թիմային հաջողությունն ու հայտնվեց «Վեսթ Հեմում»: Հիմա էլ Սուչեկը տանջում է ԱՊԼ-ի մրցակիցներին: Մառախլապատ Ալբիանում Տոմաշին անվանում են «չեխ Ֆելայինի». ունենալով 192 սմ հասակ, Սուչեկը գերազանց է դիրքավորվում միջին գծում, արագությամբ էլ չի զիջում սպրինտեր համարվող մի շարք մրցակիցների:

Չեխերի կազմում արժե ուշադրություն դարձնել նաև Ադամ Գլոժեկի վրա: 18-ամյա ֆուտբոլիստը ներքին առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է. նրա տրանսֆերը գնահատվում է 17 մլն եվրո: Գլոժեկը 15 գոլով Չեխիայի 20/21 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է: Նա տաղանդավոր ունիվերսալ է, որը հարձակման գծի բոլոր դիրքերում կարող է խաղալ հավասարապես: Մի շարք մասնագետներ պնդում են, որ այս ԵՎՐՈ-ից հետո Գլոժեկը կարող է հայտնվել եվրոպական թոփ թիմերից մեկում:

Մրցակիցներ/շանսեր

ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը չեխերին դրել է բարդ դրության մեջ: Մի կողմից, 3 մրցակիցներից 2-ին նրանք լավ ճանաչում են (Անգլիայի հետ խաղացել են ԵՎՐՈ-ի ընտրական մրցաշարում, Շոտլանդիայի հետ՝ Ազգերի լիգայում): Միայն Խորվաթիան է, որին Շիլհավին չի առերեսվել: Մյուս կողմից, և՛ Անգլիան, և՛ Շոտոլանդիան, և՛ առավել ևս Խորվաթիան հեշտ մրցակիցներ չեն: Բոլոր տեսանկյուններից չեխերն այս խմբի հետնապահն են համարում, սակայն երրորդ տեղ զբաղեցնելու շասեր, գուցե, լինեն:

Հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

hw8h2dqh35bzjgrzqaeq 960x540 - «Աշխարհին Նեդվեդ ու լավագույն գարեջուր տվածները». Անդերդոգ Չեխիայի հավաքականի անելիքները ԵՎՐՈ 2020-ում

4-2-3-1: Վացլիկ, Մատեյու, Կադերժաբեկ, Կալաս, Կուֆալ, Սուչեկ, Կրալ, Յանկտո, Դարիդա, Մասոպուստ, Շիկ

Չեխիայի հավաքականն իր կազմում չունի սուպերաստղեր կամ առանձնացող ֆուտբոլիստ: Այս կամզն ամուր է ու խաղում է թիմային ֆուտբոլ` հույսը դնելով զուտ ֆիզիկական ուժի ու լավ պատրաստվածության վրա:

Շիլհավին իր թիմի խաղը կառուցում է ուղղահայաց 4-2-3-1 սխեմայով, որտեղ Կրալն ու Սուչեկը ամենակարևոր օղակն են լինելու: Երկուսն էլ գրեթե նույն խաղաոճն ունեն՝ խաղում են box-to-box, հավասարապես գրոհում ու պաշտպանվում են: Պաշտպանության «գեներալը» Տոմաշ Կալաշն է, որը տնօրինում է իր կողքին խաղացող մյուս ցենտրբեքի և եզրային պաշտպանների գործողությունները:

Չեխիայի հավաքականում շատ բան է կախված Դարիդա-Շիկ փոխհամաձայնությունից: Վլադիմիրը հիմնականում միանում է խորքից ու դեմ չի լինում ինքնուրույն եզրափակելու թիմակիցների փոխանցումները: Շիկը, չնայած իր բարձր հասակին (187 սմ) բացարձակ «ինքնաթիռ որսացող չէ». անհրաժեշտության դեպքում նա կարող է համագործակցել թիկունքից եկած թիմակցի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիդ Ալաբան՝ Ավստրիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Նիդեռլանդներ – Ուկրաինա. Մեկնարկային կազմեր

ԵՎՐՈ 2020. Ավստրիայի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Շտեֆան Լայները գոլից հետո խաղաշապիկ է ցուցադրել՝ «Էրիկսեն, ուժեղ մնա» գրությամբ

Ավստրիան ու Հյուսիսային Մակեդոնիան 30-րդ րոպեի դրությամբ մեկական գնդակ են խփել (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմը Եվրոպայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

ԵՎՐՈ 2020. Անգլիա – Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Ստեռլինգի գոլը հաղթանակ պարգևեց Անգլիային աշխարհի փոխչեմպիոնի դեմ խաղում (տեսանյութ)

Դանիայի հավաքականի բժիշկը հաստատել է՝ Էրիկսենը խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել

Անգլիա – Խորվաթիա. Առաջին կեսից հետո (տեսանյութ)

Անգլիա – Խորվաթիա. Մեկնարկային կազմեր

Կոնստանտին Գենիչը ԵՎՐՈ 2020-ի հավատարմագրում կստանա՝ չնայած Ադրբեջանի ջանքերին

Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Լուկակուի դուբլն օգնեց Բելգիային վստահորեն հաղթել Ռուսաստանին (տեսանյութ)

«Քրիս, սիրում եմ քեզ». ինչ արեց Լուկակուն՝ Ռուսաստանին գոլ խփելուց հետո (տեսանյութ)