Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

18034354 1951335695085393 3269926516354133855 n 1 - Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը «Շիրակի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3-2) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը.

-Ինքներդ էլ տեսաք, թե ինչ դրամատիկ խաղ էր: Երկու թիմերն էլ ոչինչ չէին խնայում արդյունքի համար: Սա այս առաջնության երկրորդ հատվածում մեր առաջին կամային հաղթանակն էր: Այս տղաներն այնքան խելացի են, որ հասկանում են ամեն մի միավորի արժեքը, որը մեզ համար ոսկու գին ունի: «Շիրակը» շատ զորեղ մրցակից է: Մենք այս առաջնությունում շատ անգամ ենք մրցել նրանց հետ, և, ըստ իս, սա նրանց ամենալավ հանդիպումն էր: Մրցակիցը շատ ագրեսիվ էր գործում:

«Շիրակը» գոլային բավական լուրջ պահեր ուներ, որոնք չօգտագործեց: Դրանից հետո մենք մի քանի փոփոխություններ արեցինք և կարողացանք գնդակ պահել, ամեն ինչ արդեն ստացվում էր: Անկեղծ շնորհավորում եմ երկու կողմերին լավ խաղի համար: Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում: Մեկ հարվածը կարող է հաղթանակի նժարը թեքել մյուս թիմի կողմը:

Վալմերսոնն այսօր պահեստայինների թվում էր: Դա որոշված էր նրա համար, որ նա երկրորդ խաղակեսում մտնի փոխարինման և աշխուժացնի՞ թիմի խաղը: 

-Կապ չունի՝ տեղացի է, թե լեգեոներ. ով ավելի շատ ցանկություն ունի խաղալու և ավելի պատրաստ է, նա էլ մտնում է խաղադաշտ: Վալմերսոնը պետք է կայուն խաղա: Մարզիչն ինչքան էլ վստահի ֆուտբոլիստին՝ վերջինս միշտ պետք է հասկանա, որ պետք է փորձի լավ հանդես գալ: Վալմերսոնը պետք է զգար, որ այս թիմում անփոխարինելիներ չկան: Պետք է նաև նշեմ, որ նա շատ լավ մտավ խաղի մեջ: Նաև Վալմերսոնը միշտ հիանալի է խաղում «Ալաշկերտի» դեմ: Մեզ պետք էր, որ նա այսօր ավելի մոտիվացվեր և ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեր չեմպիոնի դեմ: Նրան փոխարինման մտցրինք նաև «Շիրակի» հետ գավաթային խաղում, բայց նա իմ սպասելիքները չարդարացրեց:

Սարգիս Շահինյանը փոխարինման մտնելուց հետո վնասվածք ստացավ և փոխարինվեց: Վնասվածքը լո՞ւրջ է: 

-Հարցրեցի՝ ասաց, որ ծնկի վնասվածք է ստացել: Ավելին պարզ կլինի բժիշկների հետազոտությունից հետո:

«Հանրապետական» մարզադաշտում Ձեր թիմի խաղը կարծես ավելի լավ է ստացվում: Այստեղ հանդես գալն առավելությո՞ւն է թիմի համար՝ հաշվի առնելով մարզադաշտի հիանալի պայմանները: 

-Խաղից առաջ երբ մտանք մարզադաշտ, մենք էլ մտածեցինք, որ այստեղ վատ խաղալ չի կարելի: Շատ որակյալ է ամեն ինչ: Բայց Կապանում հանդես գալը մեզ համար շատ ավելի նախընտրելի է՝ հատկապես հոգեբանական առումով: Այնտեղ մեր երկրպագուները մեզ հետ են: Այդ մարդկանց համար դժվար է գալ-հասնել այստեղ: Եթե պետք է խաղանք Երևանում, ապա մայրաքաղաքում սա ամենալավ վայրն է:


    • Ընթերցեք նաև

«Գանձասար-Կապանի» մարզումը «Լեխի» հետ հանդիպումից առաջ (տեսանյութ)

Կապանյան թիմը կփորձի Երևանում հետ բերել կորցրածը. «Գանձասար-Կապանի» այսօրվա մարզումը (ֆոտոշարք)

Աշոտ Բարսեղյանի և Գեղամ Հարությունյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

«Շիրակի» ևս մեկ ֆուտբոլիստ տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

Բարձրագույն խումբ. Ամառային բոլոր տրանսֆերները (թարմացվում է)

«Շիրակի» պայմանը ուժի մեջ է՝ չնայած ՀՖՖ-ից ստացած թույլտվությանը

ՀՖՖ-ն «Շիրակին» թույլ է տվել մասնակցել Բարձրագույն խմբի առաջնությանը

«Շիրակը» հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն

Հայաստանի գավաթ. կայացավ 2018/19 մրցաշրջանի խաղարկության վիճակահանությունը

«Գանձասար-Կապանը» եվրոգավաթում անցկացրել է 11 խաղ՝ կրելով 10 պարտություն

«Բանանցը» 11 տարվա դադարից հետո գոլ խփեց եվրոգավաթի մեկնարկային խաղում

«Գանձասար-Կապանը» հյուրընկալվելիս պարտվեց «Լեխին»

«Գանձասար-Կապանի» մեկնարկային կազմը «Լեխի» դեմ խաղում

Ով է Հայաստանի լավագույն ռմբարկուն եվրոգավաթներում և ուշագրավ այլ տեղեկություններ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Շիրակը» և ևս 7 ակումբ հեռացվեցին ՀՖՖ անդամությունից

«Գանձասար-Կապանը» հերթական ոչ-ոքին է խաղացել (տեսանյութ)