Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

17879973 1943714602514169 6226247213490181509 o - Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն «Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-1) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-«Արարատի» հետ հանդիպումները միշտ այսպես լարված են ստացվում: Մենք երկու գոլի առավելություն ունեինք, բայց պատահական գոլ բաց թողեցինք, և լարվածություն մտավ խաղի մեջ: Ամեն դեպքում, շնորհավորում եմ մեր տղաներին: Մրցաշրջանի վերջն է, նրանք հոգնած են, բայց այսօր կամային որակներ դրսևորեցին ու մեզ համար ցանկալի երեք միավոր վաստակեցինք: Շնորհավորում եմ ակումբի բոլոր աշխատակիցներին:

«Ալաշկերտն» այսօր ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ: Սա նշանակո՞ւմ է, որ չեմպիոնության համար պայքարը նոր ուժով բորբոքվեց: 

-«Ալաշկերտին» պարտվելուց հետո էլ տղաներին ասել էի, որ սա ֆուտբոլ է, ոչինչ կորած չէ: Մենք շատ ենք տեսել, որ թիմերը թուլացրել են զգոնությունն ու ամենավերջին պահին բաց թողել չեմպիոնությունը: Հիշենք «Բանանցի» օրինակը, երբ «Փյունիկը» կորզեց չեմպիոնությունը Կառլեն Մկրտչյանի գոլի շնորհիվ: Ուստի պետք է նշեմ՝ մենք ամեն խաղում փորձելու ենք հաղթել՝ անկախ մրցակցի ելույթներից:

Ձեր թիմը վերջնամասում սեղմվել էր դարպասին և որոշակի խնդիրներ ուներ պաշտպանությունում: Դա ինչի՞ հետ եք կապում: 

-Հաշիվը 2-0 էր, տղաները ցանկանում էին հեշտությամբ ավարտել խաղը, բայց այդպես չի լինում… Պետք է մինչև վերջ պայքարել: Մենք այսօր շատ գոլային պահեր ունեինք, 2-0 հաշվի ժամանակ անհանգստանում էի, որ կարող է ինչ-որ պատահական գոլ ստացվել մրցակցի մոտ, ինչն էլ եղավ: Տղաները պետք է հասկանան, որ ֆուտբոլում հանգստանում են սուլոցից հետո: Այսպես ամեն խաղում լարվում ու նյարդայնանում ենք: Չեմ հասկանում, թե ինչու այդպես եղավ: Պետք է դրա վրա ուշադրություն դարձնենք:

Տղաներից մի քանը վերջնամասում հոգնել էին: Այսօր փոխարինման մտցրի Սարգիս Շահինյանին, ով նոր է ապաքինվել վնասվածքից: Նա քիչ էր մարզվել, և ես գիտեի, որ իր լրիվ հնարավորություններով չի կարող խաղալ: Բայց հուսով ենք՝ առաջիկա խաղերում օգտակար կլինի մեզ, դրա համար էլ այսօր խաղաժամանակ հատկացրինք:


    • Ընթերցեք նաև

«Գանձասար-Կապանը» հավաք է անցկացնում Բուլղարիայում (լուսանկարներ)

«Արարատի» ֆուտբոլիստները կարող են դառնալ ակումբի նախագահի թիմակիցները

Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը հանդիպել են Հանքավանում

Հայաստանի առաջնության մրցավարները ռեկորդ են «պարգևել» «Արարատին»

Գևորգ Օհանյանը և Դավիթ Մինասյանը հեռացել են «Արարատից»

Հայաստանի առաջնության 10 լավագույն գոլերը գարնանային հատվածում (տեսանյութ)

2 ակումբ կիսել են Հայաստանի ավարտված առաջնության անպարտելիության ռեկորդը

«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստը խաղացել է Լիոնել Մեսիի, Սերխիո Ագուերոյի և արգենտինացի մյուս աստղերի դեմ (տեսանյութ)

10 ֆուտբոլիստ Հայաստանի հավաքականից, որոնց պետք է հետևել հատուկ ուշադրությամբ

Ովքեր են Բարձրագույն խումբ 2017/18-ի լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչն ըստ VivaroNews-ի

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» ստանձնեց առաջատարի դերը

Նա ոսկե մեդալ չստացավ, բայց «Ալաշկերտի» չեմպիոնության գլխավոր կերտողներից մեկն է

Փաստերն ապացուցում են՝ «Ալաշկերտի» այս չեմպիոնությունը զգալիորեն տարբերվում է նախորդներից

Չեմպիոն մարզիչները. Վարդան Մինասյանի ռեկորդը, որն անգերազանցելի է արդեն 14 տարի

Անչափ բացասական միտում՝ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցանիշներում

Հայ 3 ֆուտբոլիստի թիմեր հայտնվել են իրենց երկրների «էլիտայում» (տեսանյութ)