Աշոտ Վարդապետյանը՝ Կառլսեն-Կարուանա չեմպիոնական մրցախաղի գլխավոր մրցավար - VNews
Բաժիններ

Աշոտ Վարդապետյանը՝ Կառլսեն-Կարուանա չեմպիոնական մրցախաղի գլխավոր մրցավար

Միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը ՖԻԴԵ-ի կողմից նշանակվել է նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք Կառլսեն-Կարուանա աշխարհի առաջնության մրցախաղի գլխավոր մրցավար: Նա այդ պարտականությունները կատարել է նաև 2012թ. կայացած Անանդ-Գելֆանդ և 2013թ. տեղի ունեցած Անանդ-Կառլսեն չեմպիոնական մրցախաղերում:

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի և շախմատային թագի հավակնորդ Ֆաբիանո Կարուանայի միջև Լոնդոնում դասական շախմատի 12 պարտիայից բաղկացած մրցամարտ կանցկացվի: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի լրացուցիչ մրցախաղում:

Հիշեցնենք, որ Կարուանան հաղթող էր ճանաչվել մարտին Բեռլինում անցկացված հավակնորդների մրցաշարում, որին մասնակցում էր նաև Լևոն Արոնյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: