Աշխարհի ակումբային առաջնություն-2021-ը կանցկացվի ներկայիս ձևաչափով և տեղի կունենա Ճապոնիայում - VNews
Բաժիններ

Աշխարհի ակումբային առաջնություն-2021-ը կանցկացվի ներկայիս ձևաչափով և տեղի կունենա Ճապոնիայում

2021 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի Ճապոնիայում: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Մրցաշարին կմասնակցեն 7 թիմեր, առաջնության անցկացման ձևաչափը կմնա նույնը: Աշխարհի ակումբային առաջնություն-2021-ի անցկացումը նախատեսված է 2021 թվականի երկրորդ կեսին:

2021 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը պետք է տեղի ունենար հաջորդ ամառ Չինաստանում: Նախատեսված էր, որ այդ մրցաշարը պետք է առաջինը լիներ առաջնության ձևաչափի փոփոխությունից հետո: Այն հետագայում անցկացվելու է 4 տարին մեկ, մասնակցելու են միանգամից 24 թիմեր, որոնց թվում՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի վերջին 4 գավաթակիրները: Աշխարհի ակումբային առաջնությունը մշտապես անցկացվել է ամեն տարի դեկտեմբերին, նրան մասնակցել են աշխարհամասերի ակումբային մրցաշարերի հաղթողները:

Աշխարհի գործող ակումբային չեմպիոնը «Լիվերպուլն» է: 2020 թվականի մրցաշարը, որին մասնակցելու է Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Բավարիան», պետք է անցկացվեր դեկտեմբերին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամկետը փոփոխվել է, ու առաջնությունը տեղի է ունենալու 2021 թվականի փետրվարի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածում:

Չեմպիոնների լիգան, որ գալիս է. Ինչ է փոխվելու 2024-ից հետո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կայացել է աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը

Պաշտոնական․ ՖԻՖԱ-ն հաստատել է աշխարհի ակումբային առաջնության անցկացման նոր ժամկետը

Պաշտոնական․ Հետաձգվեց նաև աշխարհի ակումբային առաջնությունը

Յուրգեն Կլոպի 3-րդ տիտղոսը «Լիվերպուլի» ղեկին

Ֆիրմինոյի գոլը «Լիվերպուլին» դարձրեց աշխարհի ակումբային չեմպիոն (տեսանյութ)

«Լիվերպուլ» – «Ֆլամենգո»․ Մեկնարկային կազմեր

«Լիվերպուլի» վերջնական հայտացուցակն ԱԱԱ-ի համար

«Լիվերպուլի» հայտացուցակն ԱԱԱ-ի համար

Կլոպ. «Լիվերպուլը» կարող է հրաժարվել Լիգայի գավաթի մասնակցությունից»

ՖԻՖԱ-ն հաստատեց. աշխարհի ակումբային առաջնության նոր՝ ավելի խոշոր ձևաչափը

«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ» խաղը հետաձգվել է

Հայտնի է, թե երբ կկայանա աշխարհի ակումբային առաջնությունը

Հայտնի է, թե որտեղ կկայանան 2019 և 2020թ. աշխարհի ակումբային առաջնությունները

2 գրանդ ակումբ կողմ են 24 մասնակից ունեցող աշխարհի ակումբային առաջնությանը

Կոնֆեդերացիաների գավաթ այլևս չի լինի, դրան կփոխարինի նոր ակումբային աշխարհի առաջնությունը

ՖԻՖԱ-ն ծրագրում է ամբողջովին փոխել աշխարհի ակումբային առաջնության ձևաչափը