fbpx

21-րդին ընդառաջ. Աշխարհի առաջնությունների ամենաուշագրավ եզրափակիչները

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի 21-րդ աշխարհի առաջնությունը մոտենում է իր ավարտին: Մնացել են միայն որոշիչ հանդիպումները, որտեղ կորոշվեն առաջնության հաղթողն ու արծաթե և բրոնզե մեդալակիրները:

ԱԱ-2018-ի որոշիչ հակամարտությունների մեկնարկից առաջ, VNews-ը առաջարկում է վերհիշել Մունդիալների պատմության ամենաուշագրավ եզրափակիչները:

Ամենասկանդալային եզրափակիչը

1934-ին, ոչ միայն եզրափակիչը, այլ նաև ամբողջ առաջնությունը դարձավ ամենասկանդալայինը Մունդիալների պատմության մեջ: ՖԻՖԱ-ին չխանգարեց այն փաստը, որ Եվրոպայում զարգանում է ֆաշիստական շարժումը, և մրցաշարը տեղի ունեցավ Իտալիայում: Այնտեղ Բենիտո Մուսոլինին արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի ընդունվի ֆաշիստական շարժման գաղափարը:

Եզրփակիչում հանդիպեցին Իտալիան և Չեխոսլովակիան: Դաշտի տերերը, աջակցելով Մուսոլինիին, հաղթանակը տոնեցին հայտնի ժեստով: Իսկ մրցավարական անհասկանալի որոշումները դիտարկվեցին որպես դիկտատորի կողմից ճնշման արդյունք:

Ամենասենսացիոն եզրափակիչը

«Մարականասո». այսպիսի անունով ֆուտբոլի պատմության մեջ մտավ ԱԱ-1950-ի եզրափակիչը՝ Բրազիլիայի և Ուրուգվայի մասնակցությամբ:

Հատկանշական է, որ այս Մունդիալում ընդգծված եզրափակիչ տեղի չի ունեցել, քանի որ մրցաշարն անցկացվում էր այլ ֆորմատով: 4 հավաքականներ դուրս էին եկել եզրափակիչ խումբ, որտեղ պետք է շրջանային համակարգով որոշեին աշխարհի չեմպիոնին: Բրազիլիայի մեկնարկային հաջողություններն այնքան ցնցող էին (հաղթանակներ Շվեդիայի և Իսպանիայի հավաքականների դեմ 7:1 և 6:1 հաշիվներով), որ Բրազիլիայում, որտեղ անցկացվում էր մրցաշարը, համազգային խնջույք էր տիրում, մինչ որոշիչ հանդիպումը:

Այդ որոշիչ հանդիպումը տեղի ունեցավ հայտնի «Մարականա» մարզադաշտում, որտեղ 200,000 հանդիսատես էր հավաքվել: Եվ բոլորն ականատես եղան իսկական դրամայի: Բրազիլացիներին ոչ-ոքին էլ էր հարկավոր գավաթը նվաճելու համար, և երկրորդ խաղակեսի սկզբում, նրանք բացեցին խաղի հաշիվը: Սակայն ուրուգվայցիներին հաջողվեց 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել և շոկի ենթարկել ամբողջ Բրազիլիան:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Մարոկկոն բացատրություն է պահանջում արգենտինացիներից Մեսիի բացակայության համար

Մարադոնա․ «Արգենտինայի այս թիմն իրավունք չունի կրել հավաքականի մարզաշապիկը»

Զիդան. «Ես դպրոցում լավ չէի սովորում, միայն ուզում էի ֆուտբոլ խաղալ»

Մեր խմբի մյուս մրցակիցները․ Իտալիան հաղթեց Ֆինլանդիային, Հունաստանը՝ Լիխտենշտեյնին (տեսանյութ)

Բրազիլիան չկարողացավ հաղթել Պանամայի հավաքականին (տեսանյութ)

Աղբյուր․ Մինո Ռայոլան աշխատում է Պոգբայի «Յունայթեդից» հեռանալու շուրջ

Զիդանը հայտնել է Ասենսիոյին, որ նա առանցքային դեր է խաղալու վերակառուցվող «Ռեալում»

Մեսին վնասվածքի պատճառով չի խաղա Մարոկկոյի դեմ, և արգենտինացիները կկորցնեն 441,000 եվրո

Մեսիի վերադարձն անհաջող էր․ Արգենտինան պարտվեց Վենեսուելային (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020․ Ֆրանսիան ու Անգլիան ջախջախեցին իրենց մրցակիցներին, Պորտուգալիան ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի դեմ, այլ արդյունքներ (տեսանյութ)

Ազար. «Զիդանը իմ կուռքն է, նրա շնորհիվ եմ սկսել ֆուտբոլ խաղալ»

Վարանը խոսել է «Ռեալից» հեռանալու մասին

Դեշամ. «Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը»

Անչելոտի. «Ռեալն ու Զիդանը միմյանց համար են ստեղծված»

Գերմանիայի և Սերբիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Մբապեի գոլն այնպես տոնեցին, կարծես կրկին դարձել էին աշխարհի չեմպիոններ (տեսանյութ)