Աշխարհի Գավաթ. Արթուր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր - VNews
Բաժիններ

Աշխարհի Գավաթ. Արթուր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալակիր է դարձեկ Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Oղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը երրորդ տեղն է գրավել 14.833 միավորով: Առաջին տեղը զբաղեցրել է 15.133 միավոր վաստակած չինացի Լիու Յանգը, որը նվաճել է միակ օլիմպիական ուղեգիրն այս վարժությունում:

Oղակների վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14.825 միավորով գրավել է 5-րդ տեղը: Հարություն Մերդինյանը նժույգի թափեր վարժության եզրափակիչում վաստակել 14.733 միավոր և զբաղեցրեց 4-րդ տեղը:

Արթուր Դավթյանը, որը չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը նժույգի թափերում, ազատ վարժությունում, հենացատկում ու պտտաձողում: Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը, որը Տոկիո-2020-ում հանդես կգա հենացատկում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերում կարող է կատարել ամենաբարդ ցատկերից մեկը». Հակոբ Սերոբյան

Արթուր Ավետիսյանը պատմել է վիրահատության ու ապաքինման ընթացքի մասին

Արթուր Դավթյան. «Օլիմպիական խաղերը պետք է հետաձգել, եթե մարզիկները չեն կարողանում պատրաստվել»

Հակոբ Սերոբյանն ամփոփեց Հայաստանի առաջնությունը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը պատմեցին իրենց մարզավիճակի մասին (տեսանյութ)

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակակիրները

Արթուր Դավթյանը դարձել է բազմամարտի Հայաստանի չեմպիոն

10 լավագույնների պարգևատրումը, Արմեն Նազարյանի շքանշանը ու վաստակավորի կոչումներ մարզիչներին (ֆոտոշարք)

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Արթուր Ավետիսյանը ճանաչվել է տարվա երիտասարդ մարզիկ

Արթուր Դավթյանը՝ Վորոնինի գավաթի հաղթող

Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մրցանակակիր

Արթուր Ավետիսյանը դարձել է Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը հավակնում են չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը մեդալների հավակնորդների թվում են

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանին չհաջողվեց հաղթել առաջատարին