Աշխարհի փոխչեմպիոն Պաբլո Սաբալետան կարիերան ավարտելու որոշում է կայացրել - VNews
Բաժիններ

Աշխարհի փոխչեմպիոն Պաբլո Սաբալետան կարիերան ավարտելու որոշում է կայացրել

Արգենտինացի 35-ամյա ֆուտբոլիստ Պաբլո Սաբալետան, որը հանդես է գալիս եզրային պաշտպանի դիրքում, հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

«Հարգելիներս: 18 տարի ձգված կարիերայից հետո որոշում եմ կայացրել ավարտել ելույթներս: Այս անհավանական տարիներն ինձ թույլ են տվել վայելել յուրահատուկ և անմոռանալի պահեր: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ հետ անցել են այս ճանապարհը՝ ակումբներիս, թիմակիցներիս, մարզիչներիս և, իհարկե, ընտանիքիս ու բոլոր ընկերներիս: Լի եմ հույզերով: Ամբողջ սրտով շնորհակալ եմ բոլորին»,- գրել է Սաբալետան թվիթերյան իր էջում:

Արգենտինացի ֆուտբոլիստը «Սան Լորենցոյի» մանկապատանեկան դպրոցի սան է: 2005 թվականին տեղափոխվել է «Էսպանյոլ» և Իսպանիայում 3 տարի անցկացրել՝ նվաճելով Իսպանիայի Արքայական գավաթը: 2008 թվականին միացել է «Մանչեսթեր Սիթիին» ու «քաղաքայինների» գույները պաշտպանել մինչև 2017 թվականը՝ 2-ական անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն և Լիգայի գավաթի հաղթող, 1-ական անգամ՝ երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր: 2017-2020թթ․ ելույթ է ունեցել «Վեսթ Հեմի» կազմում:

Արգենտինայի հավաքականում անցկացրել է 58 խաղ: 2008 թվականին դարձել է Օլիմպիական չեմպիոն, 2014 թվականին հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն, 2015 թվականին՝ Ամերիկայի գավաթի արծաթե մեդալակիր:

Որ ակումբներն են ամենաշատը ծախսել՝ իրենց այսօրվա կազմն ունենալու համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


6 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլի ուղեգիր

ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հաղթանակ տոնեցին (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» 10 տարվա պայմանագիր է պատրաստվում առաջարկել Մեսիին

Ուպամեկանոն որոշում է ընդունել ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթին» վերջնական որոշում է կայացրել Մեսիի տրանսֆերի վերաբերյալ

«Ինտերը» 105 միլիոն եվրո է պահանջել «Մանչեսթեր Սիթիից»՝ իր հարձակվողի դիմաց

Դե Բրույնե. «Ֆուտբոլի կանոնները պետք է սահմանեն այն մարդիկ, որոնք խաղի մասնակից են» (տեսանյութ)

Մոուրինյոյի «Տոտենհեմն» ուժեղ էր Գվարդիոլայի «Սիթիից» (տեսանյութ)

«Տոտենհեմն» առաջին կեսից հետո հաղթում է «Սիթիին» (տեսանյութ)

Գվարդիոլա. «Գուցե Մոուրինյոն բժիշկ է, իսկ ես ոչինչ չեմ հասկանում»

Կուման․ «Չեմ պատկերացնում Մեսիին այլ ակումբում»

Գվարդիոլա. «Ցանկանում եմ, որ Մեսին կարիերան ավարտի «Բարսելոնայում»

Մեսիի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը նոր շունչ է ստանում

Գվարդիոլան՝ պայմանագիրը երկարաձգելուց հետո. «Ես ունեմ ամեն ինչ որպես «Սիթիի» մարզիչ»

Պաշտոնական. Գվարդիոլան երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Աղբյուր. «Ման Սիթի» ձմռանը առաջարկ կկատարի Մեսիի համար