«Աստղերը չեն հուշում, աստղերը զզվեցնում են». Ինչու է Սերխիո Ռամոսը մոտ Փարիզից հեռանալուն - VNews
Բաժիններ

«Աստղերը չեն հուշում, աստղերը զզվեցնում են». Ինչու է Սերխիո Ռամոսը մոտ Փարիզից հեռանալուն

16311051955574 - «Աստղերը չեն հուշում, աստղերը զզվեցնում են». Ինչու է Սերխիո Ռամոսը մոտ Փարիզից հեռանալուն

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Սերխիո Ռամոսը Փարիզ տեղափոխվելուց հետո այդպես էլ չի կարողանում մարզավիճակ հավաքել ու դուրս գալ խաղադաշտ։ Տարատեսակ վնասվածքներն ամեն անգամ հետաձգում են իսպանացի պաշտպանի վերադարձը։ Շեյխերի համբերությունը ռեզինից չէ. նրանք մտածում են Ռամոսի հետ կնքված պայմանագիրը վաղաժամ խզելու մասին։ Փորձենք հասկանալ՝ ինչ է կատրավում անվանի ֆուտբոլիստի հետ և ինչ է սպառնում նրան։

Վնասվածքի առեղծվածը

Նախորդ մրցաշրջանի ընթացքում Ռամոսը տառապում էր տարբեր վնասվածքներից, ինչի պատճառով բաց թողեց ընդհանուր առմամբ մոտ 5 ամիս։ Ամռանը կայացած մարզումներից մեկի ժամանակ Սերխիոն վնասեց ձախ սրունքի մկանը։ Նման վնասվածքների ապաքինումը տևում է 2-3 շաբաթ։ Սակայն անցավ, 2, 3, 4 շաբաթ, բայց Ռամոսն այդպես էլ շարք չվերադարձավ։ Եկավ սեպտեմբերյան միջազգային դադարը։ Ֆրանսիական ԶԼՄ-ները գրում էին, որ Ռամոսն իր նորամուտը նոր ակումբում կնշի հավաքականների խաղերից հետո, բայց դա էլ տեղի չունեցավ։

Անցավ ևս 1 ամիս, հոկտեմբերի դադարից հետո նորից տեղեկություն տարածվեց, որ Ռամոսի վերականգնումն ուշանում է ևս 10 օրով։ Ամսվա վերջին հայտարարությամբ հանդես եկավ արդեն ՊՍԺ-ի կայքը. «Ռամոսի վերականգնումն ընթանում է բարեհաջող։ Սպասվում է, որ նա կվերադառնա մարզումներին առաջիկա շաբաթվա ընթացքում», – սակայն այս կարգի նորություններն այլևս ոչ ոքի չէին հետաքրքրում։ Cadena SER պարբերականի տեղեկություններով, այս իրավիճակը ծանր է տանում նաև Ռամոսը։ «Նա երբեք նման վնասվածք չի ունեցել ու մտահգված է, քանի որ ոչ ոք չի կարող նշել վերադարձի հստակ օրն ու ժամը», – գրված է թերթում։

Ի՞նչ են մտածում Փարիզում

agencia efe multimedia 4581464.multimedia.photos.17707919.file 960x639 - «Աստղերը չեն հուշում, աստղերը զզվեցնում են». Ինչու է Սերխիո Ռամոսը մոտ Փարիզից հեռանալուն

Սկզբում հայտնի դարձավ, որ ֆրանսիական գրանդի ղեկավարությունը հանգիստ է նայում Ռամոսի վերականգնողական բարդություններին։ Սակայն ժամանակի ընթացքում շեյխերը սկսեցին անհանգստանալ, այս մասին հաղորդում է L’Equipe-ը։ «Լիլի» նկատմամբ հաղթանակից հետո ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն վստահաբար հայտարարեց, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Բրազիլացին ասաց, որ իրավիճակին ավելորդ լարվածություն են հաղորդում իսպանացի լրագրողները, որոնք փորձում են դիտումներ ու լայքեր հավաքել, սակայն, ըստ Լեոնարդոյի, ամեն իչն կարգին է։ Մինչդեռ Լեոնարդոյի վստահությունը չեն կիսում փարիզյան թիմի երկրպագուները։

Le Parisien-ը գնաց ավելի հեռու և հրապարակեց տեղեկություն, ըստ որի, ֆրանսիական ակումբի ղեկավարությունը լրջորեն սկսել է դիտարկել Ռամոսի հետ պայմանագիրը խզելու հարցը. Ռամոսի առողջական վիճակն անհանգստացնող է։ ՊՍԺ-ում կարծում են, որ վնասվածքների կրկնությունը կապված է ֆուտբոլիստի ավելորդ ջանասիրության հետ. իսպանացի պաշտպանն անընդհատ ծանրաբեռնում է մարզումները՝ խաղադաշտ վերադառնալու համար, ինչի պատճառով ի հայտ են գալիս նոր խնդիրներ։ Marca-ի տեղեկություններով Ռամոսը ցանկանում էր դաշտ վերադառնալ դեռ 2 շաբաթ առաջ, սակայն բժիշկները նրան հետ են պահել այդ որոշումից՝ ավելի ծանր վնասվածքից խուսափելու համար։

Ներկա պահին, Ռամոսին շարունակում է անհանգստացնել սրունքի վնասվածքը։ Նա պարբերաբար դուրս է գալիս նախավարժանքների, աշխատում է գնդակով, սակայն ցավն իր խոսքն ասում է։ Նույն Le Parisien-ը գրում է, որ Փարիզում ձևավորվել է երկու բանակ։ Առաջինները պնդում են, որ Ռամոսի հետ պայմանագիր կնքելը մեծագույն սխալ էր, և անհրաժեշտ է խզել նրա հետ պայմանագիրը։ Հակադիր բևեռը ձևավորածների կարծիքով իսպանացի պաշտպանը բացի նրանից, որ թոփ պաշտպան է, նա նաև մարկետինգային գիգանտ է, որի հաշվին կարելի է լուրջ գումարներ աշխատել։

Որտե՞ղ է ամենամեծ սխալը

sergio ramosthiago silva vppxu9v7gtrm1auagkoj60ry5 960x699 - «Աստղերը չեն հուշում, աստղերը զզվեցնում են». Ինչու է Սերխիո Ռամոսը մոտ Փարիզից հեռանալուն

ՊՍԺ-ն պայմանագիր ստորագրեց Սերխիո Ռամոսի հետ՝ սահմանելով չբարձրացող աշխատավարձ, իսկ դրանից 1 տարի առաջ զարմանալիորեն հրաժարվեց ակումբի լեգենդ Տիագու Սիլվայից։ Բրազիլացի պաշտպանը անվճար բաժին հասավ «Չելսիին»։ Նրանց ճակատագրերը հայտնի են բոլորին. Ռամոսը դեռ նորամուտը չի նշել նոր ակումբում, իսկ դավաճանված Սիլվան գտավ իրեն Լոնդոնում, դարձավ առանցքային ֆուտբոլիստ ու առաջին իսկ փորձից նվաճեց Չեմպիոնների լիգան։ Բրազիլացին մինչև հիմա չի հասկանում՝ ինչու իր հետ նոր պայմանագիր չկնքեցին ու մեկ տարի անց հրավիրեցին Ռամոսին։

«Տուբերկուլոզի կենտրոնից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». ով է փրկել Տիագու Սիլվայի կյանքն ու կարիերան

Սկզբից Ռամոսը, հիմա Վարանը․ ինչու՞ «Ռեալը» նույն պահին հրաժարվեց իր պաշտպանության հենասյուներից

«Ֆինանսական ֆեյր-փլե՞յ. չէ, չեմ լսել». ՈւԵՖԱ-ն լուռ հետևում է՝ ինչպես է ՊՍԺ-ն քանդում ֆուտբոլը

«Ես շատ-շատ եմ մտածում այդ մասին։ Ռամոսի դեմ, իհարկե, ոչինչ չունեմ, բայց չեմ հասկանում սկզբունքը։ Երբ նրանք Ռամոսին հրավիրեցին ու պայմանագիր առաջարկեցին 2 տարով, նա նույն տարիքում էր, ինչ ես՝ հեռանալու պահին։ Ինձ հետ ոչ ոք ոչինչ չքննարկեց։ Երկրպագուներին թվում է, որ ես ցանկանում էի ավելի շատ աշխատավարձ ստանալ, մինչդեռ «Չելսիցում»…։ Այստեղ ես ՊՍԺ-ի աշխատավարձի կեսն էլ չեմ ստանում։ Ինձ հետ վարվեցին այնպես, կարծես ես ակումբին ոչինչ չեմ տվել, մինչդեռ ես Փարիզին նվիրվել եմ ոչ թե 8 օր, ոչ թե 8 ամիս, այլ 8 տարի։ Ցավում եմ, որ ինձ հետ այսպես են վարվել», – ESPN-ի հետ զրույցում ասել է Տիագու Սիլվան։

Ի՞նչ է լինելու

16342381782260 960x540 - «Աստղերը չեն հուշում, աստղերը զզվեցնում են». Ինչու է Սերխիո Ռամոսը մոտ Փարիզից հեռանալուն

Ֆրանսիական պարբերականներն այս պահին ոչինչ չգիտեն։ Կարելի է ասել՝ ստեղծվել է իրավիճակ, երբ ոչ ոք ոչինչ չգիտի։ Նույնիսկ Ռամոսը հստակ չի կարող ասել՝ երբ է, ի վերջո, լինելու նրա նորամուտը փարիզյան թիմի կազմում։ Լեոնարդոն ու այլ հարգարժան պարոնայք վստահ են, որ Ռամոսի առաջին հանդիպումը սարերի հետևում չէ։ Ռամոսն ինտենսիվորեն մարզվում է ու ցանկանում է որքան հնարավոր է շուտ՝ մոռացության մատնել իր ցավալի վնասվածքը ու շարք վերադառնալ։ Բժիշկների կանխատեսումները լավատեսական չեն. Ռամոսն ունի քրոնիկ խնդիր, որը նրան խանգարում էր ամբողջ մրցաշրջանի ընթացքում։

Այս իրավիճակում լավագույն տարբերակը Ռամոսին ժամանակ տրամադրելն է ու միևնույն ժամանակ հասկացնելը, որ ավելի լավ է սպասել ևս 10 լազարեթում ու լիարժեք վերադառնալ շարք, քան շտապել, 5-րդ օրը նորից վնասվածք ստանալ ու նորից շարքից դուրս գալ 2 շաբաթով։ Եթե ՊՍԺ-ում շտապեն ու խզեն պայմանագիրը տիտղոսակիր պաշտպանի հետ, հանրության առաջ կլոր դիլետանտ դուրս գան։ Այնպես որ, շտապել պետք չէ, քանի որ, ինչպես հայտնի է, «շտապողը տղա չի բերում»։

 

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Շվայնշտայգերը՝ Ռանգնիկի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին

Լեմպարդն ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

Հայտնի է՝ որքան կբացակայի Նեյմարը վնասվածքի պատճառով

Ժան-Պյեր Պապեն. «Մեսիի հաղթանակը կարժեզրկի «Ոսկե գնդակը»

Ռամոսի խոսքով՝ Մեսին «Ոսկե գնդակի» հաղթողի հավակնորդն է

Լոպետեգին՝ «Ռեալից» կրած պարտության մասին. «Սևիլիան» արժանի էր հաղթանակի»

Անչելոտին 1 բառով բնութագրել է Վինիսիուսի խաղը

«Յուվենտուսի» աստղը՝ «Չելսիի» ու «Բավարիայի» նշանառության տակ

Հայտնի է Նեյմարի ապաքինման ժամկետը

«Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ (տեսանյութ)

Քերիքն ամփոփել է «Չելսիի» դեմ կայացած խաղը

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

«Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմեր

Նեյմարը վնասվածք է ստացել

ՊՍԺ-ն հաղթեց արտագնա խաղում (տեսանյութ)