Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Բարսելոնան», ամեն դեպքում, գումար է վաստակել հարձակվող Լուիս Սուարեսի՝ Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխության դիմաց: Այս մասին հաղորդում է Diario Sport-ը՝ հիմնվելով տրանսֆերային փաստաթղթերի վրա:
Տեղեկացվում է, որ մայրաքաղաքային ակումբը գործարքի համար 5 մլն եվրո է վճարել կատալոնացիներին, ևս 6 մլն եվրո գումար կարող է փոխանցել նաև հավելավճարների տեսքով:
«Բարսելոնան» ավելի վաղ հաղորդել էր միայն 6 մլն եվրո գնահատվող հավելավճարի մասին:
Պնդում է կատարվում, որ գործարքի իրական արժեքը չի հաղորդվել Սուարեսի՝ «Բարսելոնայից» անվճար հեռանալու ցանկությունից ելնելով, իսկ ուրուգվայցու այդպիսի մտադրության պատճառն այն էր, որ ակումբը նրան թույլ չէր տվել գործող պայմանագրի վերջին տարին անցկացնել թիմում:
Ակումբները համաձայնության են եկել 5 մլն եվրո վճարի շուրջ՝ խաղացողին չհայտնելով այդ մասին:
Սուարեսը 6 տարի «Բարսելոնայում» հանդես գալուց հետո ամռանն է համալրել «Ատլետիկոյի» շարքերը: Նա Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 խաղի ու դարձել 16 գոլի հեղինակ և գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:
Սուարես․ «Կումանը զանգահարեց և ասաց, որ հույսեր չի կապում ինձ հետ»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո