Աթլետիկայի Հայաստանի հավաքականը նոր համալրում ունի - VNews
Բաժիններ

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը նոր համալրում ունի

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի կազմը պաշտոնապես համալրել է յոթամարտուհի Ալիսոն Հալվերսոնը՝ հայտնում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան։

Ալիսոնը կիսով չափ հայ է։ Նա բնակվել է Կալիֆոռնիայում։

«Ես պաշտոնապես Հայաստանի քաղաքացի եմ, ու սա իմ հպարտ նվաճումներից է։ Շուրջ 100 տարի առաջ իմ նախնիները բախվել են երկրի վրա տեղի ունեցած ամենադժվար ժամանակներին․․․ Նրանցից շատերը կորցրին իրենց կյանքն անասելի ձևով, բայց պապս կարողացավ խույս տալ Հայոց Ցեղասպանությունից՝ կերպարանափոխվելով երիտասարդ աղջկա ու նավարկելով դեպի Էլիս կղզի։ Առանց իմ նախնիների զոհողությունների ու քաջության ես այսօր այստեղ չէի լինի։

Ես սիրահարվել եմ զարմանահրաշ, գեղեցիկ, հյուրընկալ ու ուժեղ երկրին ու սպասում եմ՝ տեսնելու համար, թե ինչ է ապագան պատրաստել ինձ և Հայաստանի համար»,- գրել է Հալվերսոնն իր ֆեյսբուքյան էջում։

Հայ թեթև ատլետները Օլիմպիական ուղեգիր նվաճելու իրական հնարավորություն ունեն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: