Marca-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը կայանալիք «Ատլետիկո» – «Բարսելոնա» հանդիպման մրցավար է նշանակվել Խեսուս Խիլ Մանսանոն: Հանդիպումը կկայանա «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում ՝ 23:45-ին:
34-ամյա մրցավարը 2017 թվականի փետրվարին սպասարկել է այս թիմերի միջև կայացած Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը, որտեղ 2 թիմերի ֆուտբոլիստներին ցույց է տվել 11 դեղին և 3 կարմիր քարտ: Մանսանոն դատել է նաև Իսպանիայի գավաթի վերջին եզրափակիչը, որտեղ «կապտանռնագույնները» 5-0 հաշվով հաղթնաակի էին հասել «Սևիլիայի» նկատմամբ:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 5-րդ տուրի «Բարսելոնա» – «Ժիրոնա» (2-2) խաղի ժամանակ, կատալոնացիների ավագ՝ Լիոնել Մեսին հրաժարվել է սեղմել Խիլ Մանսանոյի ձեռքը, քանի որ խիստ դժգոհ է մնացել նրա աշխատանքից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո