«Ատլետիկոն»՝ դեպի չեմպիոնություն. Սիմեոնեն արդեն զգում է տիտղոսի բույրը - VNews
Բաժիններ

«Ատլետիկոն»՝ դեպի չեմպիոնություն. Սիմեոնեն արդեն զգում է տիտղոսի բույրը

«Ատլետիկոն» հերթական հաղթանակը տարավ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում և ժամանակից շուտ դարձավ Իսպանիայի ձմեռային չեմպիոն. 2-րդ հորիզոնականում ընթացող «Ռեալն» իր 19-րդ խաղում հաղթելու դեպքում էլ չի հասնի Սիմեոնեի սաներին, մինչդեռ «Ատլետիկոն» 2 խաղ էլ դեռ ունի պահեստում: Վերջին անգամ, երբ «Ատլետիկոն» դարձել է Իսպանիայի ձմեռային չեմպիոն, իսկ դա տեղի է ունեցել 25 տարի առաջ՝ 1996-ին, մրցաշրջանի վերջնական արդյունքներով «ոսկե դուբլ» է ձևակերպել՝ հաղթելով Լա լիգան և նվաճելով Իսպանիայի գավաթը:

«Ատլետիկոյի»՝ ընթացիկ մրցաշրջանում գրանցած արդյունքներն ու հարմարավետ դրությունը մրցաշարային աղյուսակում պատահական չէ: Կան մի շարք գործոններ ու փաստարկներ, որոնք համոզում են՝ իրավիճակն օրինաչափ է, և որ այս ընթացքով «Ատլետիկոն» սլանում է դեպի չեմպիոնություն՝ 7 տարվա դադարից հետո:

Հզորագույն պաշտպանությունը

Դիեգո Սիմեոնեի գալուց հետո ամուր պաշտպանությունը դարձել է «Ատլետիկոյի» ինքնությունն ու այցեքարտը. այս թիմում պետք է պաշտպանվեն բոլորը՝ կենտրոնական հարձակվողից սկսած: Մրցակից թիմը ստիպված է հաղթահարել պաշտպանական 4 պատնեշ, և դա էլ բավական չէ. նրանց առջևում կհայտնվի գլխավոր պատը՝ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը (իմ խորին համոզմամբ՝ լավագույնը)՝ Յան Օբլակը: «Ատլետիկոյի» մրցակիցները գոլային հնարավորություններ ստեղծելու շատ քիչ հնարավորություններ են կարողանում ստեղծել, գոլ ընդունելու վտանգը ցածր տոկոս է կազմում Սիմեոնեի սաների համար. արդյունքում՝ Լա լիգայի 16 խաղում «Ատլետիկոն» սեփական դարպասն ընդունել է ընդամենը 6 գնդակ (որոնցից միայն 2-ը խաղային իրավիճակից), ինչը լավագույն արդյունքն է Եվրոպայի թոփ 5 առաջնություններում: Օբլակն էլ, իր հերթին, 11 խաղում անառիկ է պահել իր դարպասը:

Սիմեոնեն՝ «Ատլետիկոյի» համար մեկ առաջատարը

«Ատլետիկոն» Եվրոպայի ամենամարզչական թիմերից է, և այդպիսին եղել է այն օրվանից սկսած, երբ Սիմեոնեն նշանակվեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: «Ատլետիկոն» կախված չէ ոչ մի անհատականությունից. կան կարևոր խաղացողներ, բայց համակարգն անխափան է գործում: Թիմը հաղթում է առանց Ֆելիշի, առանց Սուարեսի, Սաուլի կամ Կոկեի: «Ատլետիկոյի» գլխավոր գործող անձը Սիմեոնեն է, այստեղից էլ գալիս է այս թիմի ուժեղ կողմն ու առավելությունը, որը քիչ թիմեր ունեն այսօր: Ֆալկաոներն ու Գրիզմանները կգան ու կգնան, բայց քանի դեռ Սիմեոնեն «Ատլետիկոյում» է, թիմն առնվազն չի թուլանա:

Սխեմայի բեկումնային փոփոխությունը

Իհարկե՝ արդեն հեռվում է մնացել «Ատլետիկոյի»՝ «Բավարիայից» կրած 0-4 հաշվով պարտությունն ու առհասարակ, ոչ համոզիչ մեկնարկը մրցաշրջանում: Բայց ամենակարևոր փոփոխությունը տեղի ունեցավ հենց այդ շրջանում, երբ Սիմեոնեն տակտիկական փորձարկում արեց, որն աշխատեց, ինչպես Իսպանիայում են ասում`«perfecto»: «Չոլոն» հասկացավ, որ 4-4-2 սխեման արդեն սպառել է իրեն ու պետք է նոր բան մտածել, և նա փորձարկեց 3-4-1-2 սխեման, այսինքն՝ «Ատլետիկոն» էլ ավելի «իտալականացվեց»՝ անցնելով 3 կենտրոնական պաշտպանով խաղի: Եզրերից սկսեցին գործել Կիրան Տրիպյեն՝ աջից (որի խաղաոճը շատ հարմար է հենց այս սխեմայի համար), և Յանիկ Ֆերեյրա Կարասկոն՝ ձախից. եզրերում հարմար են նաև պահեստայինները, օրինակ՝ Լեմարը, որը, կարծես, վերգտել է իր խաղը: Այս սխեման «Ատլետիկոյին» դարձրեց Եվրոպայի ամենաբալանսավորված թիմերից մեկը՝ ուժեղ պաշտպանությամբ, ուժեղ կենտրոնով և ուժեղ հարձակման գծով:

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Սուարեսը կարող է «բարձրացնել» իր աշխատավարձը

Դարպասապահի գոլը չփրկեց «Էյբարին» պարտությունից «Ատլետիկոյի» դեմ խաղում (տեսանյութ)

«Էյբարի» դարպասապահը հաշվի մեջ առաջ է մղում իր թիմին «Ատլետիկոյի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» խաղացողներն ապշած են Զիդանի «թավշյա» զրույցից

Սուսոն հեռահար հարվածով շքեղ գոլ է խփել (տեսանյութ)

«Ռեալի» ու «Բարսելոնայի» անկումը

«Սևիլիայի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

«Կարմիր աստղերը». թոփ 10 ֆուտբոլիստներ, որոնք «կորցրել են գլուխը» խաղի ժամանակ

Սիմեոնեի որդին թակում է դուռը. գոլ «Ատլետիկոյի» երիտասարդական թիմում իր նորամուտի խաղում (տեսանյութ)

Ֆերնանդո Տորեսը մարզչական նշանակում է ստացել

«Ռեալի» վատագույն մեկնարկը Զիդանի գլխավորությամբ

Տասնամյակի լավագույն մարզիչը՝ ըստ IFFHS-ի

Մուսա Դեմբելե. «Իմ սիրելի ֆուտբոլիստը Տորեսն էր. ես ուրախ եմ, որ խաղալու եմ «Ատլետիկոյում»

«Արարատ-Արմենիան» Եվրոպայի ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է․«Ատլետիկոն» ու «Արարատը»՝ լավագույնների թվում

Մուսա Դեմբելեն՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ

«Ատլետիկոն» հաղթեց «Սևիլիային» 1-ին տուրից հետաձգված խաղում (տեսանյութ)