Օբամեյանգն արձագանքել է Մխիթարյանի՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալու փաստին, Հենրիխը պատասխանել է գաբոնցուն - VNews
Բաժիններ

Օբամեյանգն արձագանքել է Մխիթարյանի՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալու փաստին, Հենրիխը պատասխանել է գաբոնցուն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրում «Ջենոայի» դեմ կայացած հանդիպումից հետո (3-1), որում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

Հայ ֆուտբոլիստը գրել էր․ «Իմ ազգի համար, իմ «Ռոմայի» համար», նաև տեղադրել Արցախը ճանաչելու և Հայաստանի խաղաղության համար կոչերի հեշթեգեր:

Թվիթերյան այդ գրառումով է կիսվել Դորտմունդի «Բորուսիայում» և «Արսենալում» Մխիթարյանի նախկին թիմակից Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Գաբոնցին «էմոջիներով» է արձագանքել Հայաստանի հավաքականի ավագի հրապարակմանը․

Մխիթարյանը նրան պատասխանել է․ «Շնորհակալությո՛ւն, եղբա՛յր: Հաջողություն եմ մաղթում առաջիկա մրցավեճում»: Հայ խաղացողը նկատի է ունեցել Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում քիչ առաջ մեկնարկած «Արսենալ» – «Ասթոն Վիլա» հանդիպումը, որում Օբամեյանգը լոնդոնյան թիմի մեկնարկային կազմում է:

Իսկ արդեն ինստագրամյան գրառման տակ մեկնաբանություն է թողել թիմակից Էդին Ջեկոն, որը կորոնավիրուսով վարակված լինելու հետևանքով չէր մասնակցել վերոնշյալ խաղին: «Հիանալի Միկի»,- գրել է բոսնիացին:

Մխիթարյան․ «Ջեկոն խաղից առաջ ասաց, որ պետք է գոլ խփեմ․ ես արեցի դա»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էլ Շարավին ժամանել է Իտալիա՝ պայմանագիր ստորագրելու Ա սերիայի ակումբի հետ

«Ռոմա» – «Սպեցիա» խաղի վերաբերյալ որոշում է կայացվել

Ֆոնսեկան հաստատեց. «Ռոման» կորուստներով է մոտենում «Սպեցիայի» դեմ խաղին

Էդեգորն արդեն այսօր կարող է տեղափոխվել Անգլիա

Մխիթարյանը վնասվածք է ստացել

«Ռոմայի» ֆուտբոլիստներն ընդվզել են գլխավոր մարզիչ Ֆոնսեկայի դեմ

«Հայաստանի հավաքականի լեգենդը». Մխիթարյանի կարիերան՝ 32 կետով

«Ռոման» շնորհավորել է Մխիթարյանին (տեսանյութ)

Կապառոսից մինչև պատերազմի մասնակիցներ․ Շնորհավորանքներ Մխիթարյանին (տեսանյութ)

Մարկոս Պիզելի․ «Շնորհավոր Հենո ջան, կարոտել եմ, այ տղա» (տեսանյութ)

«Արսենալը» խզել է իր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը

Պելեգրինին չի հավատում աչքերին. «Սա վեցերո՞րդն է» (տեսանյութ)

«Ռոմային» տեխնիկական պարտություն էր գրանցվելու, եթե քամբեք կատարեին

«Ռոման» դուրս մնաց Իտալիայի գավաթից, Մխիթարյանը գրավեց «Սպեցիայի» դարպասը (տեսանյութ)

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Սպեցիայի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Սպեցիայի» դեմ գավաթային խաղում