fbpx

Australian Open-2018. Ֆեդերերն ու Շարապովան շարժվում են առաջ

Թենիսի այս տարվա «Մեծ Սաղավարտի» առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանն առանց ավելորդ խնդիրների հաղթահարեց Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացի վարպետը 3 սեթում առավելության հասավ սլովակ Ալյաժ Բեդենեի նկատմամբ՝ 6-3 6-4 6-3: Հանդիպումը տևեց մոտ 1 ու կես ժամ: Հաջորդ փուլում շվեյցարացուն սպասելու է գերմանացի Յան Լեննարդ Շտրուֆը:

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ևս 3 սեթում պայքարից դուրս թողեց ամերիկացի Դոնալդ Յանգին՝ 6-1 6-3 6-4: 2-րդ շրջանում է նաև մեկ այլ շվեյցարացի Ստեն Վավրինկան: Այս մրցաշարի 2014 թվականի հաղթողը ուժեղ էր լիտվացի Ռիկարդաս Բերանկիսից՝ 6-4 6-4 2-6 7-6: Իսկ ահա կանադացի Միլոշ Ռաոնիչը պայքարը լքեց հենց առաջին փուլում՝ պարտվելով սլովակ Լուկաշ Լացկոյին:

Կանանց մրցապայքարում սպասելի հաղթանակ տարավ աշխարհի նակին առաջին ռակետ Մարիա Շարապովան: Որակազրկման պատճառով երկար ժամանակ բաց թողած ռուս թենիսիստուհին հաղթեց Տատյանա Մարինային՝ 6-1 6-4: Հաջորդ փուլում են նաև Անժելիկ Կերբերը, Սիմոնա Հալեպը և Գարբինյե Մուգուրուսան: Իսկ ահա Պետրա Կվիտովան, Կոկո Վանդեվեգեի ու Սլոան Սթիվենսի պես պարտություն կրեց ու լքեց պայքարը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


37-ամյա Ֆեդերերն անձնական ռեկորդ սահմանեց

Forbes. Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

«Ռոլան Գարոս». Տիմը հաղթեց Ջոկովիչին և դուրս եկավ եզրափակիչ

Նադալը հաղթում է Ֆեդերերին ու դուրս գալիս «Ռոլան Գարոսի» եզրափակիչ

Վերջին 8 տարում առաջին անգամ Ֆեդերերը և Նադալը կհանդիպեն «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում

14 տարի առաջ այստեղ մրցեցին Ֆեդերերն ու Անդրե Աղասին․ Իսկ ո՞ւր էին թռչում գնդակները

Կիելինիին հիացրել է Ռոնալդուն

Նովակ Ջոկովիչը՝ Ավստրալիայի բաց առաջնության հաղթող

Australian Open-2019․ Ֆեդերերը հրաժեշտ է տալիս մրցաշարին

Australian Open-2019. Ֆեդերերն ու Խաչանովը շարժվում են առաջ

«Ագեվազները նայում ուրախանում են». Ովքե՞ր ավելի բարձր կցատկեն Australian Open-2019-ում

Australian Open 2019. Ֆեդերերն ու Նադալը հայտնվել են նույն «կիսադաշտում»

Մբապեն 3 բառով նկարագրել է Ֆեդերերին

Նովակ Ջոկովիչի գովեստի շռայլ խոսքերը հայազգի Խաչանովի մասին

Սա իրականություն է․ Հայազգի Կարեն Խաչանովը հաղթեց Նովակ Ջոկովիչին ու նվաճեց «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթողի կոչումը (տեսանյութ)

Նովակ Ջոկովիչը շրջանցեց Ռոջեր Ֆեդերերին